Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին 

Կառավարությունն ունի՞ հակամենաշնորհային քաղաքականություն. ՀԱԿ-ի հարցապնդումը

Վերջին լուրեր

Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը, օգտվելով ԱԺ կանոնակարգով ընձեռված հնարավորությունից, Կառավարությանն է ուղարկել հարցապնդում՝ Հայաստանում հաստատված մենաշնորհների վերաբերյալ: Այն ներկայացվում է ստորև:

«Համակարգված կոռուպցիա, մենաշնորհներ, ազատ տնտեսական մրցակցության խաթարում

Կոռուպցիան և հովանավորչությունը Հայաստանում կրում են կազմակերպված և մինչև վերջին երանգը համակարգված բնույթ: Կոռուպցիոն շղթան ձգվում է պետական և տեղական ինքնակառավարման ամենաստորին օղակներից մինչև իշխանության բարձրագույն մարմինները և ախտահարել է պետական, հասարակական և սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտները: Այս ամենը բերում է պետության զարգացման հետ անհամատեղելի այնպիսի երևույթների, ինչպիսիք են պետական իշխանության և բիզնեսի սերտաճումը, մենաշնորհների ծավալումը, մանր և միջին բիզնեսի ոչնչացումը, արտագաղթի աճող տեմպերը։

Այս գնահատականները կիսում են ոչ միայն հայաստանյան հասարակությունն ու քաղաքական ուժերը: Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եւրոպական Միությունը եւ արտասահմանյան անկախ փորձագետները բազմիցս նշել են, որ Հայաստանը գտնվում է աշխարհի ամենակոռումպացված պետությունների շարքում, եւ որ նրա իշխանություններն, ըստ էության, չեն պայքարում այդ համատարած չարիքի դեմ։ «Թրանսփարենսի ինտերնեյշնել» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի գնահատականներով՝ Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2008 թվականից հետո սկսել է վատանալ՝ 3.1-ից իջնելով 2.6-ի (10 բալանոց այս համակարգում որքան ցածր է համաթիվը, այնքան բարձր է համարվում կոռուպցիայի մակարդակը): Հայաստանը կիսում է 123-126 տեղերը Մադագասկարի, Նիգերիայի եւ Էրիթրեայի հետ։ ԱՄՆ Պետքարտուղարության՝ Մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ վերջին տարիների զեկույցներում ավելի ու ավելի խիստ է խոսվում այդ մասին։ 2009թ-ի զեկույցում ասված է. «Չնայած օրենքը քրեական պատասխանատվություն է նախատեսում կոռուպցիայի համար, իշխանությունը արդյունավետ եւ հավասարապես կերպով չի կիրառում օրենքը, եւ կոռումպացված պաշտոնյաները հաճախ անպատիժ շարունակում են իրենց կոռուպցիոն գործունեությունը։ Իշխանությունները չեն գործադրում նշանակալի միջոցներ՝ պայքարելու համակարգված բնույթ ունեցող կոռուպցիայի դեմ, միեւնույն ժամանակ միջին եւ ցածր պաշտոնյաները տարվա ընթացքում պատժվել են փոքր կոռուպցիայի, հաճախ՝ ծառայությունների դիմաց կաշառք վերցնելու համար։ Համաշխարհային բանկի համաշխարհային կառավարման ինդիկատորները (ցուցիչները) նույնպես նշում են, որ կոռուպցիան շարունակում է լուրջ խնդիր լինել։ Համաշխարհային բանկի տնօրենը հոկտեմբերին կայացած այցի ընթացքում հրապարակայնորեն մտահոգություն հայտնեց իշխանական ատյաններում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության առնչությամբ» Պետքարտուղարության 2010 և 2011թ.թ. զեկույցները գրեթե նույնությամբ կրկնում են նախորդ տարիների տրված գնահատականը եւ եզրակացնում, որ «Իշխանության հակակոռուպցիոն ծրագրեը շարունակում են անարդյունավետ մնալ»:

1. Պետական իշխանության և բիզնեսի սերտաճում
Ձևավորված կոռուպցիոն համակարգի գոյությունը բերել է նրան, որ տեղի է ունեցել պետական իշխանության ինստիտուտների և բիզնեսի՝ նախադեպը չունեցող սերտաճում, դրանով իսկ՝ պետական համակարգի գործառույթների աղճատում և դրանք անձնական ու շահադիտական նկատառումներով գործադրելու արատավոր ավանդույթ: Ինչպես նախկին 13 տարիներին, այնպես էլ ներկայումս գործող իշխանության բարձրագույն պաշտոնյաների, նախարարների, մարզպետերի, գերատեսչությունների ղեկավարների, դատախազների, ոստիկանների, ԶՈՒ գեներալների, դատավորների գերակշռող մասը խոշոր սեփականատերեր ու ձեռնարկատերեր են: Գործող և նրան նախորդած, իսկ իրականում՝ նույն իշխանության օրոք կոռուպցիայի համակարգայնացման արդյունքում արդեն 2010թ. երկրի ազգային հարստության 52%-ը կենտրոնացել է 44 ընտանիքների ձեռքում: Հայ Ազգային Կոնգրեսը հետևողականորեն բարձրացրել է այս հարցը, բազմիցս կոնկրետ մատնանշել պետական պաշտոնյաների, նրանց՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված եկամուտների, ինչպես նաև ձեռնարկատիրությամբ զբաղվելու օրինակներ: Այս հարցին լայնորեն անդրադարձել են նաև տեղական և արտերկրի լրատվամիջոցները: Դրա լավագույն արտացոլումը ռուսաստանյան մամուլի («Վերսիա» եւ «Վեկ» պարբերականներ) հրապարակումներն էին 2010 թվականին՝ ամենակոռումպացված պետական պաշտոնյաների ունեցվածքի մասին։ Ընդ որում՝ նրանց մեծագույն մասը պաշտոնի բերումով իրավունք չի ունեցել զբաղվել գործարարությամբ, բայց իրենց պաշտոնավարման տարիներին դարձել է միլիոնավոր, իսկ որոշ դեպքերում միլիարդավոր հարստությունների տեր: «Վերսիա» եւ «Վեկ» պարբերականների հրապարակումերն ամբողջությամբ տես՝

http://versia.ru/articles/2010/jan/29/korrupciya_v_armenii

http://www.wek.ru/versions/244536/index.shtml

http://www.wek.ru/versions/244724/index.shtml

http://www.moscow-post.ru/economics/00126984809816969

Սույն ցուցակների հավաստիությունը ապացուցվում է նաև այն փաստով, որ այս երկու տասնյակ պաշտոնյաներից ոչ մեկը դատի չտվեց այդ պարբերականներին:

2. Մենաշնորհներ, ազատ տնտեսական մրցակցության խաթարում
Հաստատված ապօրինի մենաշնորհները խոչընդոտում են տնտեսության զարգացմանը։ Ամբողջական մենաշնորհներ են հաստատված մասնավորապես ներկրվող ապրանքների բնագավառում։ Լայն սպառման այնպիսի արտադրատեսակներ, ինչպես շաքարավազը, հացահատիկը, կենդանական եւ բուսական յուղը, բրինձը, ինչպես նաեւ դեղորայքը, հրուշակեղենը, փայտանյութը, կենցաղային և շինարարական ապրանքները, բենզինն ու դիզվառելիքը և այլ ապրանքներ գտնվում են այս կամ այն օլիգարխի կամ կլանի մենաշնորհային վերահսկողության ներքո։ Մենաշնորհների տերերն օգտվում են իշխանությունների կողմից շնորհված ապօրինի արտոնություններից, մասնավորաբար՝ ցույց են տալիս ներմուծվող ապրանքների շատ ավելի քիչ քանակ կամ ցածր գին, կամ այլ՝ ավելի էժան ապրանք՝ դրանով խուսափելով հարկերից ու մաքսերից, ստանում ահռելի գերշահույթ՝ մի մասը վճարելով իրենց հովանավորյալներին։ Մենաշնորհները ոչնչացնում են ազատ տնտեսական մրցակցությունը, նպաստում են գնաճին, ոչնչացման տանում մանր ու միջին բիզնեսը։ Ապօրինի մենաշնորհների վերացման հարցում իշխանությունը կա՛մ անկարող է, կա՛մ իրական ցանկություն չունի։ Նույնիսկ հիմք ընդունելով պաշտոնական վիճակագրությունն ու տեղեկատվությունը, ակնառու է, որ տարեցտարի խորանում են տնտեսության մենաշնորհացման միտումները: Այսպես, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տնտեսության մրցակցային իրավիճակը, մասնավորապես՝ ապրանքային շուկայի համակենտրոնացման աստիճանը, մասնակիցների թիվը, գերիշխող դիրքի առկայությունը գնահատում է ապրանքային շուկաների ուսումնասիրությամբ և նախորդ տարիներին ուսումնասիրված շուկաների դիտանցմամբ։ Ըստ պետական հանձնաժողովի օգտագործած սահմանումների, շուկան ունի կենտրոնացվածության բարձր աստիճան, եթե 70%<CR-3։

Համաձայն այդ ուսումնասիրությունների՝ 2010 թվականին 41 ապրանքային շուկա, որից 12-ը պարենային ապրանքների ապրանքային շուկաներ, բարձր և միջին կենտրոնացված են։ 2010թ. իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ 5 ապրանքային շուկաներ բարձր կենտրոնացված են (կենտրոնացվածության աստիճանը կազմում է 80.6-99.9 տոկոս), 4-ը՝ միջին կենտրոնացված (կենտրոնացվածության աստիճանը կազմում է 62.3-67.6 տոկոս)։ Ցածր կենտրոնացված ապրանքային շուկա չկա։ Ինչ վերաբերում է մասնակիցների թվին, ապա նկատվում է այդ թվի նվազում։ Այսպես, բացառությամբ 2 ապրանքային շուկաների, մնացած ապրանքային 71 շուկաներում մասնակիցների թիվը նվազել է առնվազն 2, իսկ առավելագույնը՝ 10 տնտեսվարող սուբյեկտով։ Եթե նախորդ ուսումնասիրության արդյունքում բոլոր ապրանքային շուկաներում մասնակիցների թիվը կազմում էր 207 տնտեսվարող սուբյեկտ, ապա 2010թ. ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ կազմել է 179 տնտեսվարող սուբյեկտ։

Պարենային ապրանքների շուկայում կա մի յուրատեսակ ապրանք, որն իր կենտրոնացվածության աստիճանով գերազանցում է բոլորին-խոսքը վերաբերում է շաքարավազին: 2009թ. այդ ապրանքատեսակ ներկրող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ ունեցել է առաջատար դիրք շուկայում՝ բաժինը -99,9%, չնայած ապրանքային շուկայում վեց մասնակիցների առակայության: Ընդ որում, նախորդ ուսումնասիրության ժամանակ շուկայում մասնակիցների թիվը եղել է 21: Իսկ արդեն տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011թ. հաշվետվության տվյալներով, շաքարավազի շուկայում մասնակիցների թիվը կրճատվել է ևս մեկով և կազմել է 5:

Նմանատիպ է պատկերը՝

ա/ «Ցորենի ալյուրի» դեպքում-երկու ընկերությունների՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ և «Մանանա Գրեյ» ՍՊԸ, բաժինը շուկայում կազմել է 87,6%, 51 մասնակիցների առկայության դեպքում:
բ/ «Բրնձի» դեպքում- մեկ ընկերության՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, բաժինը շուկայում կազմել է 62.8%, 27 մասնակիցների առկայության դեպքում:
գ/ «Ձիթապտղի բուսական յուղ»-ի դեպքում- մեկ ընկերության՝ «Վեգեքոմ» ՍՊԸ, բաժինը շուկայում կազմել է 88,0%, 14 մասնակիցների առկայության դեպքում:

Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև ոչ պարենային ապրանքների 7 ապրանքային շուկաներ, որոնցից երկուսը ապրանքային շուկաներ բարձր կենտրոնացված են՝ կենտրոնացվածության աստիճանը կազմում է 93.9-ից մինչև 95.1 տոկոս, իսկ մասնակիցների թիվը՝ 5-ից («Բենզին» ապրանքային շուկա) մինչև 7 տնտեսվարող սուբյեկտներ («Դիզելային վառելիք»ապրանքային շուկա)։ Համեմատության համար՝ 2001թ. վերը նշված ապրանքները ապրանքային շուկայում դեռևս գերիշխող դիրք չունեին, իսկ այդ ապրանքատեսակների ներկրումը իրականացվում էր 14 -ական սուբյեկտների կողմից։ Էականորեն փոխվել է դեղերի դեղերի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաների մրցակցային իրավիճակը։ Այսպես, 2001թ. ուսումնասիրված ապրանքային շուկաներից միայն մեկում (դեղորայքի) չկային գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ։ Դեղորայքի շուկայում կենտրոնացվածության աստիճանի ցածր մակարդակը (առաջին երկու և առաջին երեք սուբյեկտների մասնաբաժինները կազմում էին, համապատասխանաբար, մոտ 23 տոկոս և 29 տոկոս) վկայում էր շուկայի մրցակցային լինելու փաստի մասին։ Ավելին, 2001թ. դեղերի շուկայում գործունեություն էր ծավալում 72 տնտեսվարող սուբյեկտ, իսկ 2009թ.՝ ընդամենը 13 ընկերություն: 2010թ. իրականացված ուսումնասիրության արդյունքներով 8 ապրանքային շուկաներ բարձր կենտրոնացված են (կենտրոնացվածության աստիճանը կազմում է 71.49-ից 100.0 տոկոս), 12-ը՝ միջին կենտրոնացված (կենտրոնացվածության աստիճանը կազմում է 52.5-ից 66.25 տոկոս) և ընդամենը 2 ապրանքային շուկա՝ ցածր կենտրոնացված (կենտրոնացվածության աստիճանը՝ 41.0-ից 42.98 տոկոս)։ Ապրանքային շուկաներից 13-ում առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ 9 ապրանքային շուկաներում՝ մեկ տնտեսվարող սուբյեկտ (ընդ որում՝ 3 ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ տնտեսվարող սուբյեկտ է համարվել անձանց խումբ), երկու ապրանքային շուկաներում առկա են երկու գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ՝ յուրաքանչյուրն առանձին, իսկ մյուս երկու ապրանքային շուկաներում տնտեսվարող սուբյեկտները համարվել են համատեղ գերիշխող դիրք ունեցող։ Ինչ վերաբերում է մասնակիցների թվին, ապա դրա նվազում է նկատվում։ Այսպես, բացառությամբ 2 ապրանքային շուկաների, մնացած ապրանքային շուկաներում մասնակիցների թիվը նվազել է առնվազն 2, իսկ առավելագույնը 10 տնտեսվարող սուբյեկտով։ Ընդ որում՝ եթե նախորդ ուսումնասիրության արդյունքում բոլոր ապրանքային շուկաներում մասնակիցների թիվը կազմում էր 467 տնտեսվարող սուբյեկտ, ապա 2010թ. ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքներով այն կազմել է 358 տնտեսվարող սուբյեկտ (մասնակիցների թիվը նվազել է 23.3 տոկոսով)։ Նույն պատկերն է նաև «Կենդանական յուղ» և «Բուսական յուղ» ապրանքային շուկաներում, որտեղ 2001թ. գերիշխող դիրք և շուկայական իշխանություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներ չեն եղել, իսկ 2010թ. արդեն շուկայում առկա էին և՛ գերիշխող դիրք ունեցող, և՛ շուկայական իշխանություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, որոնց թիվը տարեցտարի պակասում է։ Այսպես,

ա/ «Արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղ»-ի դեպքում- մեկ ընկերության՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, բաժինը շուկայում կազմել է 63,8%, 36 մասնակիցների առկայության դեպքում
բ/ «Կարագ»-ի դեպքում մեկ ընկերության «Ալեքս Գրիգ» ՍՊԸ բաժինը շուկայում կազմել է 67,6%, 28 մասնակիցների առկայության դեպքում:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալներով, 2011թ.-ին գերիշխող դիրք են ձեռք բերել նաև առևտրային ցանցերը, որոնցից 6-ը՝ պարենային ապրանքների առևտրի ոլորտում, այդ թվում՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, «ՍԱՍ-Գրուպ» ՍՊԸ, «Ֆրեշ» ՍՊԸ, 5-ը՝ բենզալցակայանների ցանցեր, այդ թվում՝ «Ֆլեշ» ՍՊԸ, «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ, «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ, 9-ը՝ դեղատների ցանցեր, այդ թվում՝ «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ», 4-ը՝ սալիկների և սանիտարական տեխնիկայի իրացման առևտրային ցանցեր և այլն: Ընդ որում, թվարկված ընկերությունները ուղղակի և անուղղակի ձևով կապված են պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ըստ մրցունակության համաշխարհային զեկույցի Հայաստանն իր մրցունակությամբ 82-րդն է աշխարհի 144 երկրների մեջ: Նույն զեկույցի Հայաստանի մրցունակության առավելություններն ու թերությունները բաժնի տվյալներով, «Տեղական մրցակցության ուժգնությունը» ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 130-րդ, իսկ «Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության» ցուցանիշով՝ 116-րդ տեղը:

Այս փաստերը արձանագրում են խայտառակ մի իրողություն, որը լիովին բացատրում է հատկապես պարենային ապրանքների շուկայում գների աննախադեպ եւ անվերահսկելի աճը: Շուկայում նման բացահայտ եւ բացարձակ մենաշնորհի պարագայում պետության անգործությունը նշանակում է, որ երկրի բարձրագույն իշխանությունները հովանավորում են ներմուծող օլիգարխների շահերը եւ նրանց ստացած գերշահույթները: Այսպիսով, ստեղծված է ժողովրդի հարստահարման մեխանիզմ, որի հետեւանքով երկրում ձեւավորվել են արհեստականորեն բարձր գներ, խեղդվում է մրցակցությունը, մանր եւ միջին գործարարությունը, աճում սոցիալական բեվեռացումը եւ աղքատությունը:

ՀՀ Սահմանադրության 8-րդ և 33.1-րդ հոդվածներով համապատասխանաբար սահմանված է.

Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը:

Հոդված 33.1. Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք:
Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են:
Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար:

Այսպիսով, թե տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, թե միջազգային կազմակերպությունների, թե Հայաստանի քաղաքական և հասարակական կազմակերպությունների և փորձագետների տվյալներով՝

  • Հայաստանում խախտված է Սահմանադրության 8-րդ և 33.1-րդ հոդվածների պահանջը,
  • Տարիներ շարունակ մենաշնորհների առկայության և տնտեսական մրցակցության խաթարման պատկերի կրկնությունը վկայում է, որ ՀՀ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում դրանք վերացնելու և վիճակը կարգավորելու ուղղությամբ:

Ուստի, անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին ներկայացնի հետևյալ հարցերի պատասխանները՝

  • Ունի՞ արդյոք կառավարությունը հակամենաշնորհային քաղաքականության և ազատ տնտեսական մրցակցության ապահովման գործողությունների ծրագիր, ինչպես է այն իրագործվում,
  • Մշակվա՞ծ է, արդյոք, խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթ, և երբ է այն ներկայացվելու Ազգային ժողովի քննարկմանը»:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար)
Ամենադիտված