Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի օգնականը զոհվել է նռնակի պայթյունից
ԱշխարհՈւկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնի օգնական Գենադի Չեստյակովը մահացել է Կիևի մերձակայքում գտնվող իր տանը նռնակի պայթյունից, հայտնում է Strana.ua հրատարակությունը։
«Չայկի գյուղում 39-ամյա զինվորականը մահացել է տանը՝ զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով, նրա 13-ամյա որդին ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել»,- ասել է Ուկրաինայի ՆԳՆ խոսնակ Մարյանա Ռեւան։
Օգնականի մահվան մասին տեղեկությունը հաստատել է նաև անձամբ Զալուժնին իր Telegram–յան ալիքում։ Միևնույն ժամանակ, նա պնդել է, որ Չեստյակովն իր ծննդյան տարեդարձն էր նշում ընտանիքի հետ, երբ «նվերներից մեկի մեջ անհայտ պայթուցիկ սարք է գործարկվել»։