Հորդանանը Գազայից պաղեստինցիների վտարումը կդիտարկի որպես պատերազմի հայտարարություն
ԱշխարհՊաղեստինցիներին բռնի վերաբնակեցնելու փորձերը համարվում են պատերազմի հայտարարություն։ Այս մասին հայտարարել է Հորդանանի վարչապետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ամմանը ինչպես Գազայի հատվածից, այնպես էլ Հորդանան գետի արևմտյան ափից մարդկանց վտարելու փորձերը կհամարի որպես ռազմական ագրեսիա, պարզաբանել է երկրի կառավարության ղեկավարը։
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում հարձակվել է ՀԱՄԱՍ իսլամիստական կազմակերպության 450 օբյեկտների վրա։