Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ էներգետիկ նախագծերի իրականացումը
ԱշխարհԹուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ որոշում է կայացվել դադարեցնել Իսրայելի հետ էներգետիկ նախագծերի իրականացումը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Հիշեցնենք, որ Թուրքիան նախկինում հետ էր կանչել Թել Ավիվում իր դեսպանին խորհրդակցությունների համար։