Թել Ավիվում Կարմիր Խաչի դեմ ցույց է տեղի ունենում
ԱշխարհԹել Ավիվում (Իսրայել) հարյուրավոր բժիշկներ և շտապօգնության բրիգադներ բողոքի ցույց են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ։ Այս մասին հայտնում է տեղական Ynet լրատվական պորտալը։
Պորտալի տվյալներով՝ ցուցարարները կազմակերպությունից պահանջում են այցելել Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման կողմից որպես պատանդ պահվող անձանց։ Ցուցարարները մտահոգված են, որ մեկ ամիս է անցել ՀԱՄԱՍ-ի կողմից 239 մարդու առևանգումից, և ԿԽՄԿ-ն դեռ չի այցելել բռնի պահվողներից որևէ մեկին կամ Իսրայելին չի տրամադրել բոլոր պատանդների անունների ամբողջական ցուցակը կամ նրանց անհրաժեշտ դեղորայք չի հասցրել: