Իրանը կոչ է արել վերջ տալ Գազայի շրջափակմանը
Իրան
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կոչ է արել հնարավորինս արագ վերացնել Գազայի հատվածի շրջափակումը, այդ թվում՝ բացելով Ռաֆահի անցակետը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Իրանի ղեկավարի խոսքով՝ նշված անցակետը պետք է բացվի առանց նախնական սահմանափակումների ու պայմանների։
Նախկինում Ռաիսին հերքել էր այն մեղադրանքները, թե Թեհրանն է կանգնած Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևում։ Նրա խոսքով՝ Պաղեստինում եւ Մերձավոր Արեւելքում դիմադրությունն ու նրա աջակիցներն անկախ են։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)