Լոնդոնում երթ է ընթանում՝ ի աջակցություն պաղեստինցիների
ԱշխարհՇաբաթ օրը Լոնդոնի կենտրոնում երթ է տեղի ունենում՝ ի աջակցություն պաղեստինցիների և Գազայի հատվածում հրադադարի հաստատման, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։
Միջոցառմանն ընդառաջ կազմակերպիչները խոստացել են, որ մոտ կես միլիոն մարդ է հավաքվելու։ Մասնակիցների թվի մասին ստույգ տվյալներ չկան, սակայն, ինչպես գրում է The Guardian-ը, «հարյուր հազարավոր մարդիկ» հավաքվել են՝ իրենց հետ բերելով պաղեստինցիներին սատարող կարգախոսներով պաստառներ, դրոշներ։
Ցույցի անցկացման տարածքում երթեւեկությունը դադարեցվել է։