Աջակցե՛ք ճապոնական գրականության թարգմանությանը
Վերջին լուրեր
Facebook սոցցանցի օգտատեր Անահիտ Պողոսյանն իր էջում գրել է.
«Աշխարհի բոլոր գրականությունները գեղեցիկ են, դրանցից մեկն է ճապոնական գրականությունը։ Ճապոնացի աշխարհահռչակ գրող՝ Յասունարի Կավաբատան ունի շատ գեղեցիկ ստեղծագործություններ, որոնք հայերեն թարգմանված չեն (փնտրել եմ ու չեմ գտել)։ Ես մեծ սիրով ուզում եմ թարգմանել (ֆրանսերեն լեզվից) նրա «Տխրություն և գեղեցկություն» գիրքը միայն մի պայմանով, որ այն հրատարակվի, գրախանութներում լինի և մարդիկ կարդան։ Ինքս ինձ համար չեմ ուզում թարգմանել, այլ այն երիտասարդների համար, ովքեր կուզեն կարդալ: Խոսքս չերկարացնեմ, գուցե մեկը կհայտնվի հրատարակչության ոլորտից և կաջակցի գրքի հրատարակմանը: Շնորհակալություն, հարգանքներիս հավաստիքը»։
Օգտատերի հետ կարող եք կապվել հետևյալ հղումով։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)