Ռուսաստանի հարվածները Խարկովում խլել են առնվազն յոթ մարդու կյանք, այդ թվում՝ երեխաների
Քաղաքական
Ռուսաստանը գիշերը լայնածավալ հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ Հարվածների հետևանքով Խարկով քաղաքում զոհվել է առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ուկրաինական պաշտոնյաներին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը իրականացրել է մոտ 480 անօդաչու թռչող սարքի և 29 հրթիռի հարձակում՝ թիրախավորելով երկրի էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքները։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են դրանց մեծ մասը, սակայն մի շարք հրթիռներ և անօդաչուներ հասել են իրենց նպատակներին։
Խարկովում ռուսական բալիստիկ հրթիռը հարվածել է հինգհարկանի բնակելի շենքի, ինչի հետևանքով զոհվել են յոթ քաղաքացի, ևս տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Հարվածների հետևանքով վնասվել են նաև բնակելի շենքեր, էլեկտրական ենթակառուցվածքներ և երկաթուղային օբյեկտներ, իսկ երկրի մի քանի շրջաններում ներդրվել են արտակարգ հոսանքազրկումներ։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)