CNN․ Օբամայի նախկին իրավաբանը նամակներում պաշտպանել է Էփշտեյնին և օգնել նրա մեդիա ռազմավարությանը
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի Սպիտակ տան նախկին գլխավոր իրավաբան Քեթի Ռումլերը նամակագրության մեջ օգնել է միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնին արձագանքել նրա դեմ հնչող մեղադրանքներին և մշակել մեդիա ռազմավարություն։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ ուսումնասիրելով Էփշտեյնի էլեկտրոնային նամակներն ու օրացույցային տվյալները։
Հաղորդվում է, որ Ռումլերը տարիներ շարունակ ակտիվ շփումներ է ունեցել Էփշտեյնի հետ․ նրանց միջև գրանցվել է ավելի քան 100 հաղորդագրություն, իսկ Էփշտեյնի օրացույցում նշված է եղել ավելի քան 50 հանդիպում 2014-ից մինչև 2019 թվականների ընթացքում։ Նամակներից մեկում նա նույնիսկ Էփշտեյնի նկատմամբ քննադատական հոդվածը անվանել է «վերաշարադրված անհեթեթություն» և նրան խորհուրդներ է տվել, թե ինչպես արձագանքել մամուլի քննադատությանը։
Ռումլերը CNN-ին հայտնել է, որ Էփշտեյնի հետ շփվել է միայն մասնագիտական շրջանակում և չի իմացել որևէ նոր կամ շարունակվող ապօրինի գործունեության մասին։ Չնայած սկանդալին՝ նա շարունակում է զբաղեցնել հեղինակավոր պաշտոն՝ որպես Goldman Sachs բանկի գլխավոր իրավաբան։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)