Օրբանը կոշտ պատասխան է տվել Զելենսկուն՝ կոչ անելով դադարեցնել սպառնալիքները
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անմիջապես դադարեցնել սպառնալիքները Բուդապեշտի հասցեին։ Այդ մասին նա հայտարարել է M1 հեռուստաալիքի եթերում՝ ընդգծելով, որ նման ճնշումը չի կարող ազդել Հունգարիայի վրա։
Օրբանի խոսքով՝ Զելենսկին իրեն ուղարկված հաղորդագրությունում սպառնացել է Ուկրաինայի զինվորներով։ «Սա չի աշխատի։ Դադարեցրեք դա։ Հունգարացիներին չի կարելի շանտաժի ենթարկել, և ինձ նույնպես չի կարելի սպառնալ», — նշել է Հունգարիայի վարչապետը։
Նա նաև պահանջել է, որ Կիևը դադարեցնի նավթի մատակարարումների սահմանափակումը և ապահովի Հունգարիա նավթի անխափան հոսքը։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ կարող է Ուկրաինայի զինված ուժերին փոխանցել Օրբանի հասցեն և հեռախոսահամարը, եթե Բուդապեշտը շարունակի արգելափակել Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)