Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը սկսում է իրական արդյունքներ տալ․ Հաքան Ֆիդան
Թուրքիան դրական է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի քայլերը՝ կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանում կայունություն ապահովելու ուղղությամբ։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստից հետո անցկացված մամուլի ասուլիսում։
Նախարարի խոսքով՝ ձեռնարկված քայլերը ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը սկսում է իրական արդյունքներ տալ։
«Մեր գլխավոր նպատակը այդ քայլերը պահպանելն է և վերջնականապես դրանք ամրապնդելն՝ ամուր խաղաղության պայմանագրի կնքմամբ», — ընդգծել է Ֆիդանը։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)