CNN․ Թրամփի արտաքին քաղաքականությունում ժողովրդավարությունը հետին պլան է մղվում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը ավելի ու ավելի է հեռանում ժողովրդավարության տարածման գաղափարից։ Այս մասին գրում է CNN-ը՝ նշելով, որ նրա երկրորդ վարչակազմի ազգային անվտանգության նոր ռազմավարությունում ժողովրդավարության թեման զգալիորեն քիչ է հիշատակվում, քան 2017 թվականի փաստաթղթում։
Վերլուծության համաձայն՝ վերջին ամիսներին Թրամփի գործողությունները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը ավելի շատ կենտրոնանում է կայունության և իր շահերին համապատասխան կառավարությունների ձևավորման վրա, այլ ոչ թե ժողովրդավարական ընտրությունների խթանման։ Օրինակ՝ Վենեսուելայում նախագահի փոփոխությունից հետո իշխանությունը փոխանցվել է գործող իշխանության ներկայացուցիչներին, իսկ Իրանի դեպքում Թրամփը չի պնդել, որ երկրում պարտադիր պետք է ժողովրդավարական կառավարություն ձևավորվի։
Քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ այս մոտեցումը մեծ փոփոխություն է ԱՄՆ ավանդական արտաքին քաղաքականության համեմատ, որը տասնամյակներ շարունակ շեշտում էր ժողովրդավարության տարածումը։ CNN-ը նշում է, որ Թրամփի վարչակազմի համար առաջնահերթությունը հաճախ դառնում է կայունությունը և ռազմավարական շահերը, նույնիսկ եթե դա նշանակում է համագործակցություն ոչ ժողովրդավարական առաջնորդների հետ։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)