Գևորգ Ստեփանյանին Երևանի ավագանու մանդատից զրկելու որոշման նախագիծը չընդունվեց
ՔաղաքականԵրևանի ավագանու փետրվարի 7-ի արտահերթ նիստում քննարկվել է Երևան քաղաքի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշման նախագիծը։
Օրակարգային հարցի վերաբերյալ զեկուցում է ներկայացրել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լևոն Լևոնյանը։
Նա նշել է, որ քաղաքապետարանի Կազմակերպական վարչության համապատասխան գրության համաձայն՝ Գևորգ Ստեփանյանը մասնակցել է նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած 42 քվեարկություններից ընդամենը 7-ին, իսկ բացակայությունների հարգելի լինելու վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել։
«Մայր Հայաստան» խմբակցությունից Գևորգ Ստեփանյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու առաջարկության համար հիմք են ընդունվել Երևան քաղաքի ՏԻՄ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի Երևանի ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից։
Քննարկմանը հաջորդած քվեարկության արդյունքում Գևորգ Ստեփանյանին ավագանու անդամի մանդատից զրկելու որոշման նախագծին կողմ է քվեարկել ավագանու 32 անդամ, դեմ՝ 2, որի արդյունքում այն չի ընդունվել։