Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանք Մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել. պատգամավոր Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետո Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» 

Ոսկեպար համայնքի ուղերձը ՀՀ վարչապետին

Քաղաքական

Ոսկեպար համայնքի ընդհանուր ժողովի որոշմամբ ընդունված ուղերձը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Սույն ուղերձը ստորագրվել է համայնքի գրեթե բոլոր անդամների կողմից և համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առձեռն հանձնվել է Նիկոլ Փաշինյանին։

Մենք՝ ներքոստորագրյալներս, Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեպար, գյուղի բնակիչներս, մեր խոր անհանգստությունն ենք հայտնում վերջերս ՀՀ կառավարության տարբեր ներկայացուցիչների կողմից, մասնավորապես նաև Ձեր կողմից մեր բնակավայրի հարակից տարածքների ադրբեջանական կողմին վերադարձնելու մասին հայտարարությունների կապակցությամբ։

Նախ՝ մի քանի խոսք այն մասին, թե ինչպե՞ս է ստեղծվել այս իրավիճակը մեր տարածաշրջանում։ Նախկին՝ խորհրդային պետության կողմից մեզ ժառանգություն թողնված սահմանները դիտավորյալ  այնքան էին խճճվել ու խեղաթյուրվել, որ Հայաստանի մնացած բնակավայրերին կապող մեր ճանապարհները գտնվում էին ադրբեջանցիների  հսկողության տակ։ Վերջիններս ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո սկսեցին մեր քաղաքացիների հանդեպ բռնություններն այդ ճանապարհահատվածներում, իսկ 1991թ․ հետո սկսվեցին ՀՀ քաղաքացիների առևանգումները։ Այդ տարիներին մեր և հարևան բնակավայրերից առևանգվեցին մի քանի, իսկ ընդհանուր առմամբ՝ այդ ճանապարհահատվածներից գերեվարվեցին և անհետ կորան քառասունից ավելի ՀՀ քաղաքացիներ։ 1991թ․ հակառակորդի կողմից թալանվեցին, ավերվեցին, պայթեցվեցին Ոսկեպարի Ժամի ձոր թաղամասի բոլոր տները, իսկ գյուղը գրեթե մշտապես ենթարկվում էին գնդակոծության ու հրետակոծության․․․ Այդ ամենից հետո միայն՝ մ

ենք ելել ենք պայքարի ոչ թե տարածքներ գրավելու, այլ մեր ապրելու, ազատ տեղաշարժվելու իրավունքը պաշտպանելու և նվաճելու։ Շատ թանկ՝ զոհերի ու խեղված կյանքերի գնով միայն 1992թ․մեզ դա հաջողվեց։

Այսօր, երբ պետությունների «տարածքային ամբողջականության» կեղծ թեզի տակ հրապարակի վրա են այդ տարածքների վերադարձի մասին հրապարակային հայտարարությունները, ապա դա մեզ համար միանգամայն անընդունելի է։ Իսկ ու՞ր է մնում «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» մեզ տրված ազատ ապրելու և տեղաշարժվելու իրավունքը։ Նույնիսկ այսօր, երբ հակառակորդի դիրքերից գտնվում ենք որոշակի հեռավորության վրա, պարբերաբար ենթարկվում ենք հակառակորդի ոտնձգություններին և մեր երկիըը չի կարող ապահովել մեր երեխաների անվտանգությունը, ի՞նչ կլինի, երբ այդ տարածքները վերադարձվեն և թուրք տարրը հայտնվի մեր տներից 20-30 մ, դպրոցից 100 մ հեռավորության վրա, երբ մենք նորից կհայտնվենք արտաքին աշխարհից մեկուսացված, թշնամական տարրով շրջապատված վիճակում։

Մյուս կողմից, եթե խոսում ենք «տարածքային ամբողջականության» մասին, ապա արդյոք հակառակ կողմը պատրաստվու՞մ է վերադարձնել հենց մեր տարածքում Հայաստանի ինքնիշխան տարածքի իր հսկողության տակ գտնվող տարածքները՝ Բերքաբեր գյուղի մոտ 900 հեկտարը Ջողազի ջրամբարի ձախ ափին, Կոթիի 2-3 կմ-անոց շերտով իրենց կողմից վերահսկվող սահմանակից տարածքները, էլ չխոսելով Արծվաշենի և մնացած տարածքների մասին։ 

Համոզված ենք, որ հակառակորդը  չի էլ մտածում այդ մասին։

Մենք չէ, որ պետք է ՀՀ կառավարությանը բացատրենք այս տարածքում սահմանների նույնիսկ ամենափոքր հետքաշման ստրատեգիական նշանակության, պետական անվտանգության խաթարման մասին, բայց ստիպված ենք շեշտել, որ սահմանի այս հատվածում տարածքային զիջման արդյունքում կտուժեն ոչ միայն սահմանամերձ Բերքաբեր, Սարիգյուղ, Ծաղկավան, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան, Կոթի, Բարեկամավան բնակավայրերը, այլ նաև Հայաստանը կկորցնի Իջևան- Նոյեմբերյան միջպետական մայրուղին, կդատարկվեն նշված բնակավայրերը, և հակառակորդի համար սարերով ազատ ճանապարհ կբացվի դեպի Ալավերդի, Վանաձոր․․․

Միամտություն կլինի կարծել, թե հաջորդ քայլին հակառակորդը չի պահանջի հանձնել այսպես կոչված «անկլավները», իսկ թե ի՞նչ կկատարվի մեր երկրի հետ դրանից հետո, նույնիսկ սարսափելի է մտածել։ Մեր ոչ բարով հարևան երկրի նախագահի ամենօրյա ելույթներում լսում ենք պահանջատիրական ավելի մեծ նկրտումներ մեր երկրի նկատմամբ՝ Զանգեզուրի, Սևանի, նույնիսկ Երևանի մասին։ Դա նրանց վարքագիծն է․ այստեղ հայտնվելուց հետո, ուրիշինը խլելու նրանց ցանկությունը երբեք չի մարելու։ Նրանք հարգում են միայն ուժի իրավունքը և խաղաղություն են կնքում միայն ուժեղի հետ։ Եվ միջազգային ոչ մի իրավունք, ոչ մի կառույց չի կարող զսպել նրանց։

Ոսկեպարը և հարակից հայկական բնակավայրերը հազարամյա պատմություն ունեն։ Այստեղ մեր գյուղերը գոյություն ունեն առնվազն 4-րդ դարից և կարողացել են դարերի մաքառումների միջով հասնել 21-րդ դար և պետք է հարատևեն։ Թուրք տարրը ընդամենը 200 տարի առաջ է այստեղ հայտնվել և միշտ էլ ձգտել է մեզնից խլել այստեղ ապրելու մեր իրավունքը, բայց դա նրան չի հաջողվել։ Չի հաջողվել նաև 90- ականներին, չի հաջողվելու նաև այսօր։

Դրա վկան մեր հազարամյա մշակութային կառույցներն են, բերդերն ու եկեղեցիները։

Վերջում ուզում ենք հույս հայտնել, որ կանսաք մեր խոսքին և կփորձեք այս տարածաշրջանում այլ լուծումներ գտնել, որոնք չեն լինի արդեն իսկ գոյություն ունեցող ամուր պաշտպանական գծերի զիջման, մեր բնակավայրերի բնակչության ապրելու և ազատ տեղաշարժվելու իրավունքի ոտնահարման հաշվին։

Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր անհամաձայնությունն ենք հայտնում Ադրբեջանի կողմից ներկայացվող տարածքային պահանջների բավարարմանը և սահմանի այս հատվածում տարածքային զիջումներին։ Մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել մեր ապրելու և ազատ տեղաշարժվելու իրավունքը, լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում՝ ի շահ մեր հայրենիքի ու բնակավայրերի պաշտպանության։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը (տեսանյութ)Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասինՆիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստանի» դեմԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները Ծիրանը, հանքային ջուրը և այլ ապրանքներն ի՞նչ գնով կարտահանվեն և որտե՞ղ Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմքԸնկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել էՄեր ապրանքների մի զգալի մասը որակական առումով չի զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. ՊապոյանԻրանը հրթիռային հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչներին և Հորդանանում գտնվող ռազմաբազայինԳեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանքԱՄՆ-ը լայնածավալ ավիահարվածներ է հասցրել ԻրանինFT. ԵՄ-ը քննարկում է Կալասին դիվանագիտական ​​պաշտոնից զրկելու հարցըՄանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել. պատգամավոր#ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներԿապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակըՌուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետոՍասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անումՏեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընրտանք չի գտնվում Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիներըԱրմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր էՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք կանցկացնեն Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 3696 մարդ Մեսսիի 911-րդ գոլը Տոկաևը հույս ունի տարեվերջին հանդիպել Թրամփի հետԺամանակն է, որ Եվրոպան դիվանագիտական ​​երկխոսություն հաստատի Պուտինի հետ․ ՍտուբԱրտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Այրում բնակավայրում բախվել են բեռնատար գնացքն ու «Mercedes»-ըՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը սպառնացել է Իրանին, եթե գործարքը հետաձգվիՆեթանյահուի գրասենյակը կոշտ է արձագանքել Էրդողանի հարձակումներին Իսրայելի վրաԵս հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը․ ԹրամփԻսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանի հարավում 14 մարդ է զոհվելՀունիսի 7-ին ժողովուրդը միայն մեկ նպատակով էր հերթ կանգնել, որպեսզի երկրում լինի իշխանափոխություն. Հրանտ Մելիք-ՇահնազարյանԱրթուր Օսիպյանի պատմությունը շատ լավ ցույց տվեց, որ Հայաստանում կա քաղհասարակություն. Դանիել ԻոաննիսյանԻրանը պնդում է, որ ԱՄՆ-ի հարվածները կարող են Թեհրանին հեռացնել խաղաղության բանակցություններիցԼյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել
Ամենադիտված