Թրամփը սպառնացել է ոչնչացնել այն, ինչ մնացել է Իրանից․Փաշինյանի հանդիպումը՝ խոշոր գործարարների հետ (տեսանյութ) Հունիսի 7-ի ընտրություններին, ում եք պատրաստվում տալ ձեր ձայնը․ հարցում քաղաքացիներից (տեսանյութ) Թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի հաշվետվությունը Կրթական նախագծի շրջանակում դպրոցականները շրջայց են կատարել նախագահի նստավայրում, հանդիպել ՀՀ նախագահի հետ ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը և Գեղամ Նազարյանը կմեկնեն Սանկտ Պետերբուրգ Ազգային ժողովի խորհուրդը նիստ է հրավիրել Պուշկինի թունելը հոսանքազրկված է, ճանապարհներին ձյուն է Սիսիանի, Գորիսի, Մարտունու, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Գեղամ Մանուկյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) Արման Սարոյանը չի կարող ներկայացնել Հայոց Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից. Մայր Աթոռ Մտքեր ենք փոխանակվել ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի շուրջ 

«Իրավական առումով Արցախի հարցը փակված չէ, կարողանում ենք տաք ու բաց պահել այս հարցը նաև միջազգային հարթակներում». «Փաստ»

Արտակարգ Պատահար

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի և հայաթափման հարցում Հայաստանի իշխանությունները մեկ մեղավորի անուն գիտեն՝ Արցախի ղեկավարություն, որը, նրանց խոսքերով, լուծարեց Արցախի Հանրապետությունը, և քաղաքացիներ, որոնք լքեցին իրենց հայրենիքը, հիշեցնենք՝ չցեղասպանվելու համար: Մեղադրանքների նույն շրջապտույտն է նույն մարդկանց շուրթերով: Ի վերջո, սա հոգնեցնելու է մարդկանց, նրանք կարող են արդարացի հարցեր առաջ քաշել: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն ու հասկանում են, որ մեր հանրությունը միանշանակ տեսնում է և՛ իրենց մեղավորությունը, և՛ այն պատասխանատվության չափը, որն իրենք պիտի կրեին ու չկրեցին առ այսօր:

«Հասկանում են, որ դա խորանում է մեր հանրության մեջ: Նույնիսկ այն մարդկանց շրջանում են սկսել խոր կասկածներ առաջանալ, որոնք ժամանակին իրենց ստերը, հեքիաթներն ընդունում էին կամ փորձում էին հավատալ: Հետևաբար, հիմա պետք է ավելի վստահ և իբրև թե փաստերով կարողանան ինչ-որ բաներ ապացուցել հանրությանը: Այնքան էլ տափակ փաստարկներ են բերում՝ իբրև Արցախի խորհրդարանն իշխանափոխություն կատարեց, որպեսզի անի այն, ինչ որ եղավ: Բազմիցս ներկայացրել ենք հակափաստարկը: Այո՛, եթե Արցախի նախկին նախագահի վրա ճնշում եղել է, ապա դա եղել է Հայաստանի իշխանությունների կողմից: Դեռևս 2020 թ.-ի դեկտեմբերին Արայիկ Հարությունյանը խոսեց «սև ու մութ ուժերի» մասին, որոնք թույլ չտվեցին կատարել իր՝ գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունը, և Արցախը, հայ ժողովուրդը պարտվեց:

Արայիկ Հարությունյանը խոսում էր այդ ուժերի մասին նաև օգոստոսի վերջին, ինչի վկան ոչ միայն ես եմ եղել, այլ տասնյակ մարդիկ: Նման բան բոլորը զգացել և լսել են օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը հավաքի ժամանակ, որն Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ էր, հասկացվում էր, որ ճնշումներն արդեն այնպիսին են, որ իրենից հրաժարականի պահանջ կա: Անընդհատ դրա մասին էր խոսում: Բայց բոլորը հասկանում էին, որ դրա ժամանակը չէ՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել էր Արցախի շուրջ: Հնարավոր էր, որ այդ պարագայում Արցախն ուղղակի գլխատվեր: Այդ հանդիպումից երկու օր հետո Արայիկ Հարությունյանը հայտարարեց իր հրաժարականի մասին և մեզ դրեց փաստի առաջ: Չնայած վստահ եմ, որ Արայիկ Հարությունյանի ինֆորմացիան ավելի շատ էր, և նա գիտեր, որ մի օր իր առջև Հայաստանի իշխանություններից դրվելու է հրաժարական տալու պահանջը:

Դրանից կարճ ժամանակ առաջ, հենց նախագահի նախաձեռնությամբ, Սահմանադրության մեջ հոդվածի փոփոխություն կատարվեց, որով նման իրավիճակներում Արցախի նախագահ ընտրելու իրավասությունը տրվում էր խորհրդարանին: Նա նախապատրաստել էր այդ բոլոր քայլերը, որ նման իրավիճակում գոնե հնարավոր լինի նախագահ ընտրել այդ ձևաչափով: Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները վստահ էին, որ չենք գա համաձայնության, ի վերջո, ինչ-որ քաղաքական շահեր կլինեն նույնիսկ այդ իրավիճակում, իրենց արշինով էին մեզ չափել, չենք գտնի այն մեկ հոգուն, որին կողմ կքվեարկի մեծամասնությունը: Բայց իրենց հաշվարկները սխալ էին: Հասկանում էինք վտանգները, գիտակցում, որ այս մարդիկ տանում են Արցախի ամբողջական հանձնմանը, և դրա արդյունքում տեղի է ունենալու ցեղասպանություն հենց իրենց օգնությամբ: Իրենց նպատակն էր գլխատել Արցախը, թողնել առանց իշխանությունների, որպեսզի հիմա չունենային այն հարցերը, որոնք այստեղ առաջացել են: Եթե այսօր չլիներ Արցախի նախագահ, չլիներ Արցախի Ազգային ժողով, իշխանություններ, նրանք շատ ավելի հանգիստ էին լինելու այն առումով, որ Արցախի մասին ընդհանրապես խոսող չէր լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Ընդգծում է՝ այդ իրավիճակում Արցախի հարցն ընդհանրապես փակվելու էր: «Երբ կա Արցախի նախագահ, խորհրդարան, իշխանություններ, իրավական առումով Արցախի հարցը փակված չէ: Կարող են պատերազմի ուժով, տարբեր ձևաչափերով, իրենց ցանկությամբ փակել այն, բայց իրավունքի ուժով այն փակ չէ: Տեսնում են, որ կարողանում ենք տաք ու բաց պահել այս հարցը նաև միջազգային հարթակներում: Նաև փաստում ենք, որ այսօր Հայաստանի իշխանությունները, որպես սուբյեկտ, գոյություն չունեն բանակցային գործընթացում: Այսօր տեղի են ունենում բանակցություններ Հայաստանի շուրջ, որտեղ չկան Հայաստանի իշխանություններ: Ադրբեջանն այսօր միջազգային հարթակներում քննարկումները կամ բանակցային գործընթացը տանում է առանց Հայաստանի իշխանությունների: Սա իրենց պայմանավորվածությունների արդյունքն է:

Գալիս է արարի գլխավոր մասը, երբ Հայաստանի մասով իրենց բոլոր պայմանավորվածությունները կատարում են: Դա բերելու է սարսափելի հետևանքների, դա աղետ է, դա ծանր հետևանք է ունենալու Հայաստանի համար, արդեն կարգել են բոլոր հնարավոր մեղավորներին, որպեսզի վերջում պարզվի, որ դրանում մեղավոր էին թե՛ Արցախի նախագահը, թե՛ Արցախի խորհրդարանականները, թե՛, ընդհանուր առմամբ, Արցախի ժողովուրդը: Արցախի խորհրդարանականների որոշ մասը, իշխանությունները կամ նախագահն իրենց քայլերն այսօր անում են խիստ հաշվարկված, մեր ստեղծած հանձնաժողովի տեղեկությունների հիման վրա, որը գլխավորում է պարոն Օսկանյանը, շոշափելով նաև միջազգային հանրության արձագանքը: Ամեն ինչ անում ենք ամենայն մանրակրկտությամբ, որպեսզի որևէ կերպ Հայաստանի անվտանգային բաղադրիչը չխախտվի, հակառակը՝ միջազգային հարթակներում մեր խոսքը, պահանջները, ցանկություններն ընկալում և ընդունում են հետևյալ կերպ՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հիմքը հենց դա է, նաև դա է որոշ չափով Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորումը:

Այդ ընկալումն այսօր կա միջազգային հարթակներում, և դա այսօր խանգարում է Հայաստանի իշխանություններին, որովհետև իրենց պայմանավորվածություններն Ադրբեջանի իշխանությունների հետ այն հարթությամբ չեն գնում, որը պլանավորել էին»,-նշում է մեր զրուցակիցը: Արցախի թեման «տաք» պահելուն է ուղղված շատ անհատների, կազմակերպությունների, լրատվամիջոցների գործունեությունը: Մշտապես բարձրաձայնվում է Բաքվում պահվող ռազմագերիների, անհիմն մեղադրանքներով դատապարտված քաղաքացիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին: Հայաստանի վարչապետն ասում է՝ այս ուղղությամբ աշխատանք կատարում են, որն անտեսանելի է, ինչն այդպես էլ պետք է լինի: Անհատները, կազմակերպությունները, որոնք նույն խնդիրներն են բարձրաձայնում, նշում են՝ իրենց աշխատանքը չի կարող արդյունավետ լինել, եթե չկա պետության աջակցությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ից էլ հայտնում են, որ ոչ մի պարտավորություն չունեն ազատ արձակելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, իհարկե, իրենց ձևակերպումն այլ է:

«Պետության կողմից գործողություն չենք տեսնում: Ասում են, թե իբր ռազմաքաղաքական վերնախավի մասով ինչոր բան անում են, ինչը տեսանելի չէ: Լավ, իսկ մեր մյուս հայրենակիցնե՞րը, որոնք առ այսօր գերության մեջ են, ինչո՞ւ չի կարողացել մինչ օրս այդ խնդիրը լուծել: Ադրբեջանն այսօր ի լուր աշխարհի կարողանում է Հայաստանից Սահմանադրության փոփոխություն պահանջել:

Ի հակառակ դրա, անգամ չեն ասում՝ լավ, եթե ձեր պահանջները քաղաքական են, ապա մեր պահանջները հումանիտար են, վերադարձրե՛ք մեր գերիներին, հետո քննարկենք մնացյալ հարցերը: Ադրբեջանը բավականին երկար ժամանակ է, ինչ շրջանառում է եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Լսե՞լ եք Հայաստանի կողմից որևէ արձագանք: Գոնե այնպիսի արձագանք, որ այդ նույն հայտարարության մեջ կա կետ գերիների վերաբերյալ: Կարող են ասել, որ այդ եռակողմ հայտարարության բոլոր կետերն ամբողջությամբ վերաբերում են Արցախին: Ադրբեջա՛ն, եթե ասում ես, որ չկա Արցախ, Նիկոլ Փաշինյա՛ն, եթե ասում ես, որ չկա Արցախ, ապա ի՞նչ եռակողմ հայտարարություն եք քննարկում, որի 9-րդ կետով շահարկում եք Հայաստանի սուվերեն տարածքները:

Ակնհայտ է, որ արվում են ինչ-որ քայլեր՝ ի վնաս գերիների, որպեսզի իրենք երբևէ այլևս գերությունից չազատվեն: Դա են այսօր անում Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով ու պահվածքով՝ և՛ տեսանելի, և՛ անտեսանելի: Շատ կառույցներ այսօր կարողանում են մինչև միջազգային հարթակներ հասցնել և՛ ռազմաքաղաքական վերնախավի, և՛ մնացյալ մեր հայրենակիցների գերության մասին հարցը: Լինում են կոշտ կամ փափուկ հայտարարություններ, բայց դրանով որևէ հարց չի լուծվելու, ուղղակի այդ մասով կարողանում ենք լսելիություն ապահովել, դրանից ավելին կարող է անել միայն իշխանությունը: Որևէ պետություն այսօր իշխանությանը չի շրջանցելու և այլ կառույցների հետ նման հարցեր քննարկի»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆոն դեր Լայենը կոչ է անում փոխել ԵՄ որոշումների համակարգը՝ Օրբանի պարտությունից հետոԱՄՆ-ն կարգելափակի նավերի մուտքը Իրանի նավահանգիստներ«Սա պատահական չէր»․ Չինաստանը բացահայտում է Պուտինի զանգի իրական նպատակը Իրանի նախագահինՌուսաստանը պահպանում է նավթի գլխավոր մատակարարի դիրքը ԲՐԻԿՍ-ի երկու խոշոր երկրներումԼիբանանի բանակը դեմ է «Հեզբոլլահի» զինաթափմանըԳազալցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորումԻրան․ Ամերիկյան բոլոր ռազմաբազաները դարձել են թիրախԱնցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 7 մարդ զոհվել է, 67-ը՝ ստացել վնասվածքներԿրեմլը հրաժարվել է շնորհավորել Մադյարին՝ Հունգարիայի ընտրություններից հետոՆեթանյահու․ ԱՄՆ-Իրան հնարավոր հրադադարը կարող է փլուզվել ցանկացած պահիՆարեկ Ապիտոնյանը Լիտվայի գործընկերոջ հետ քննարկել է էներգետիկայի զարգացումները և էլեկտրացանցերի ինտեգրման հարցերըԱՄՆ Արդարադատության նախարարությունը սպառնացել է իրանական նավթի գնորդներինՎահե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպանին․ քննարկվել են տնտեսական համագործակցության հեռանկարներըԻսրայելցի պատգամավորն անսպասելի կոչ է արել ԹրամփինԱդրբեջանում մեկ օրում երկու երկրաշարժ է գրանցվել Թրամփը սպառնացել է ոչնչացնել այն, ինչ մնացել է Իրանից․Փաշինյանի հանդիպումը՝ խոշոր գործարարների հետ (տեսանյութ)Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել էԻնչ որոշում են կայացրել Ուկրաինայի իշխանությունները Օրբանի պարտությունից հետո․ ԶԼՄՆոր հնարավորություններ՝ կլիմայական ծրագրերի իրականացման և համայնքների զարգացման համարԱլցհայմերի հիվանդության անսպասելի վաղ նշան է հայտնաբերվելՀունիսի 7-ի ընտրություններին, ում եք պատրաստվում տալ ձեր ձայնը․ հարցում քաղաքացիներից (տեսանյութ)Թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի հաշվետվությունըԻրանը ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը «անօրինական» է անվանելԿրթական նախագծի շրջանակում դպրոցականները շրջայց են կատարել նախագահի նստավայրում, հանդիպել ՀՀ նախագահի հետԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը և Գեղամ Նազարյանը կմեկնեն Սանկտ Պետերբուրգ Ազգային ժողովի խորհուրդը նիստ է հրավիրելՊուշկինի թունելը հոսանքազրկված է, ճանապարհներին ձյուն է Թուրքիան պատրաստ է միջնորդել ԱՄՆ-Իրան բանակցություններըՍիսիանի, Գորիսի, Մարտունու, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղումՔրեակատարողական ծառայությունը ներկայացրել է մարտի հաշվետվությունը․ տասնյակ արգելված իրեր են հայտնաբերվելԻրանի ԶՈւ-ն սպառնացել են Պարսից ծոցի բոլոր նավահանգիստներինԻրանը մերժել է բանակցություններում ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ«Հեզբոլլահը» հայտարարել է, որ հարձակվել է իսրայելցի զինվորականների վարժական բազայի վրաՍևանա լճի մակարդակը 2026 թվականի ապրիլի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ովԵթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր ՌուբենԳեղամ Մանուկյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ)Երկու օրվա ընթացքում մոտ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցըՀամբարձում Մաթևոսյանը հանդիպել է Անդրեաս Էրիկսենի հետ․ քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության և բնական աղետների կառավարման հարցերՖիդան. Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է լինել նրա պատմության մեջ ամենակարևորըՀունգարացիները պետք է մտահոգված լինեն Եվրահանձնաժողովի արձագանքով․ Ֆրանսիացի քաղաքական գործիչ Լե ՊենԱրման Սարոյանը չի կարող ներկայացնել Հայոց Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից. Մայր ԱթոռՏավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Մտքեր ենք փոխանակվել ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի շուրջ Թրամփին քննադատելուց հետո Հռոմի պապն ասել է, որ չի վախենում նրանիցԱվստրալիան հրաժարվել է մասնակցել Հորմուզի նեղուցի շրջափակմանըԱրտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Վաղարշապատի Զվարթնոց թաղամասում հրդեհ է բռնկվել կայանված «Ford (Pickup)»-ում. այն դարձել է ոչ շահագործելի Վրաստանը փակել է ՀՀ-ի հետ սահմանի անցակետի ճանապարհը՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառովAxios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել մինչև ապրիլի 21-ըԿԳՄՍ նախարարը հետևել է Հայաստանում «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի կառուցման աշխատանքներինCBS. Պակիստանը ակտիվացրել է ջանքերը՝ Իրանին և ԱՄՆ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար
Ամենադիտված