Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր Խոշոր ու ողբերգական ավտովթար` Երևանում. բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոհ Ողբերգական դեպք. Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմին Լոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բացահայտվել է Մոնակոյում պայթյունից զոհված ուկրաինացի օլիգարխի կապը խարդախների հետ Բելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման և ՀՀ-ում ժողովրդավարության հարցը Մոնակոյում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ Ծնունդդ շնորհավո՛ր, պարոն Նախագահ, Մարդ, ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած. Աշոտյան «Ռուզան, Արցախի դուստր». ներկայացում արժեքների մասին «Դուք, ի տարբերություն շատերի, երբեք պատասխանատվությունը չեք բարդել ուրիշների վրա». Սերժ Սարգսյանի գրասենյակ Կրակոցներ՝ Վանաձորում․ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը Ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» 

Մայր տաճարում կային հատվածներ, որոնք ուղղակի փլուզման էին ենթակա. գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյան

Բլոգոսֆերա

Սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Ս. Էջմիածնի մայր տաճարը: Այն վերականգնված է հիմնատակներից մինչև գմբեթի խաչը: Սուրբ Էջմիածինը արտառոց կառույց է, այն ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր կենտրոնն է և Հայ առաքելական եկեղեցու աթոռանիստը, այլև համամարդկային նշանակության բացառիկ հուշարձան, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Հիշեցնենք, որ Մայր տաճարի վերականգնումը տևեց 7 տարի։

Մայր տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյանը «Շողակաթ»-ի «Հազարամյակ» հաղորդման ժամանակ ասել է, որ ի սկզբանը խնդիրը դրված էր արտաքին ծավալների, հիմնականում ծածկասալերի վերանորոգման հարցը, սակայն հետազոտական աշխատանքների ընթացքում, որին ներգրավվել են Հայաստանի լավագույն մասնագետները՝ ճարտարապետներ, ճարտարագետներ, նաև ուսումնասիրվել է Սեյսմիկ կենտրոնի կողմից, բացահայտվել են բազմաթիվ խնդիրներ տաճարի ֆիզիկական վիճակի հետ կապված։

«Երկմտանքի առաջ կանգնեցինք՝ Մայր տաճարի վերականգնման աշխատանքները չենք կարող սահմանափակվել արտաքին ծավալներով ու  ծածկերով, ավելի վատթագույն վիճակում են նաև ներքին ծավալները, հիմնական կրող համակարգը՝ սյուներ, կամարներ, գմբեթ, թաղեր, դրանք, կարելի էր բնորոշել, որպես եկեղեցու կմախք։  Վստահեցնում եմ ձեզ՝ կային հատվածներ, որոնք ուղղակի փլուզման էին ենթակա։

Հետազոտությունների արդյունքում պարզեցինք, որ կոտրվածքներ ունեցող կմախքի վրա ոնց որ վիրակապ էր արված որմնանկարների ու սվաղի շերտ։ Այդպիսն էր Մայր տաճարի ընդհանուր ծավալային վիճակը»,- նշել է ճարտարապետը։

Նա նշեց, որ Մայր տաճարի վերականգման նախագիծը հաստատվել է ԿԳՄՍ նախարարության, նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ 

Հիմնական ռեստավրացիոն նյութերը՝ ներարկման, ջրամեկուսացման, շաղախային նյութեր,  ներկրվել են Իտալիայից։  Մասնագետը բացատրեց, որ վերականգնման համար նախատեսված նյութերը պետք է համահունչ լինեն նախնական նյութին. օրինակ, եթե պատմական պատը կառուցված է քարով և կրաշաղախով, վերականգնող մասնագետները պարտավոր են վերականգնել կրաշաղախային կապակցանյութով, բայց Հայաստանում, շատ երկրներում այդ կրաշաղախային կապակցանյութի  արտադրություն չկա, այդ իսկ պատճառով ներկրվել է Իտալիայից։ 

Ճարտարապետը վստահեցրել է, թեև ահազանգերին, թե ինչպես կարելի է 7 տարի Մայր տաճարը փակ պահել, բայց այն հսկայածավալ աշխատանքները, որոնք արվել են, նույնիսկ 7 տարին սեղմ ժամկետ է։ 

Վերականգնվել  են նաև Մայր տաճարի որմնանկարները, պատկերազարդ տարածքները, որոնք կազմում են 2600 քմ։ 

«Ավելի քան 500 քմ որմնանկարների մակերես մեծագույն բծախնդրությամբ, առանց վնասելու, մասնագիտորեն հանվել են պատերից, կամարներից, թաղերից, մշակվել, վերամշակվել, նույն ձևով անվնաս վերատեղադրվել։ Աննախադեպ երևույթ է իր ծավալով։ Հերոսական գործ է արվել։ Մնացած 2000 քմ հենց տեղում են մաքրվել, վերականգնվել»,- ասել է Ամիրան Բադիշյանը։

Նա ընդգծել է, որ այս 7 տարիների ընթացքում տաճարի վրա իրականացվել է թույլատրելի առավելագույնը որոշակի վերապահումներով, որը տաճարի հիմնականում ողնաշարի առողջացման խնդիր է լուծել։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Մայր Տաճարի  պատմությունը

Բացառիկ է Մայր Տաճարի նշանակությունն ու  առաքելությունը հայ ժողովրդի ազգային-հոգևոր, մշակութային և քաղաքական կյանքում: Այն կառուցել է հայոց առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորիչը` համաձայն իր տեսիլքի, ըստ որի, Աստծո Միածին Որդին իջել է երկնքից և ոսկե մուրճով հարվածել գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է վեր խոյանա Միածնաէջ Տաճարը։
Մայր Տաճարի կառուցումն ավարտվել է 303 թվականի օգոստոսին:

Տաճարի օծումն իրականացվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը և անվանվել Աստվածածնի անունով: Այդ իսկ պատճառով Մայր Տաճարի տոնը նշվում է Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը: Իր կառուցումից կարճ ժամանակ անց Էջմիածնի Մայր Տաճարը հռչակվեց Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հավատքի խորհրդանիշ` Կաթողիկե (ընդհանրական) Սուրբ Էջմիածին։

Չնայած Մայր Տաճարը դարերի ընթացքին բազմիցս ենթարկվել է վերանորոգության, սակայն Տաճարի հիմնական տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին․ «Չորս սյուների խաչերի վրա իրար կապվեցին զարմանատեսք կամարներ, և դրանց վրա տեսա գմբեթաձև խորանազարդ ամպեղեն շինվածք՝ աստվածակերպ ու զարմանալի...»:

«Պատմության հոլովույթում բազմաթիվ փորձությունների և արհավիրքների է դիմագրավել  Կաթողիկե Սուրբ Էջմիածինը, սակայն  այսօր ևս կանգուն է իր անանց վեհությամբ՝ աշխարհի տարբեր ծագերից իր գիրկը  կանչելով աշխարհասփյուռ  հայորդիներին՝ առ միաբանություն ի Քրիստոս և առ հայրենիք»,- նշում են Մայր Աթոռից։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերԽոշոր ու ողբերգական ավտովթար` Երևանում. բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոհՈղբերգական դեպք. Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմին Լոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացելԲացահայտվել է Մոնակոյում պայթյունից զոհված ուկրաինացի օլիգարխի կապը խարդախների հետՄոնակոյի պետական ​​նախարարը պայթյունն անվանել է իշխանության պատմության մեջ առաջին ահաբեկչական հարձակումը Բելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման և ՀՀ-ում ժողովրդավարության հարցըՄոնակոյում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներԾնունդդ շնորհավո՛ր, պարոն Նախագահ, Մարդ, ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած. Աշոտյան«Ռուզան, Արցախի դուստր». ներկայացում արժեքների մասին «Դուք, ի տարբերություն շատերի, երբեք պատասխանատվությունը չեք բարդել ուրիշների վրա». Սերժ Սարգսյանի գրասենյակԿրակոցներ՝ Վանաձորում․ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակըԻ՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Ցեղասպանությունը «չքաղաքականացնելու» Փաշինյանի առաջարկությունը ոչ այլ ինչ է, քան դառը զավեշտ. Արմեն ԱյվազյանԻրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ»Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»«Հրապարակ»․ Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններինԻ՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ «Հրապարակ»․ Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները Ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Բժիշկները բացահայտել են նռան հրաշագործ ազդեցությունը սրտի և անոթների վրաՈւշադրության կառավարում․ հոգեբանները բացատրում են կենտրոնացման բարձրացման հիմնական մեթոդներըՀնդկաստանը ամրապնդում է դիրքերը տիեզերական մրցավազքումԾեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքինՄԱԿ-ը զգուշացնում է հումանիտար ճգնաժամի խորացման մասին մի քանի տարածաշրջաններումԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի խստացումըՌուսաստանը ներկայացրել է փոքր և միջին բիզնեսի աջակցության նոր ծրագիրՄակրոնի՝ արևային ակնոց դնելը կապված է առողջության հետՆԱՏՕ-ի ներսում աճում են քննարկումները պաշտպանության ծախսերի ավելացման շուրջԼիտվան ուժեղացնում է պաշտպանությունը՝ Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի մտահոգությունների ֆոնինԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը ընդլայնում է նախագահի լիազորությունները և առաջացնում քաղաքական լարվածությունՉարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնումՌուսաստանը խոստովանել է վառելիքի մատակարարման խնդիրների առկայությունըՈրոշվել է երկու ծառայողի ազատել աշխատանքից, իսկ երեքի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» տույժը (տեսանյութ)Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկըՀայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունումՄտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ ՀովհաննիսյանԳործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըՌուսաստանում նվազել է օրինական ալկոհոլի վաճառքըՊակիստանը հայտարարել է սահմանային գործողության ընթացքում 29 զինյալի ոչնչացման մասինԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներԻնչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին (տեսանյութ)
Ամենադիտված