Նավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնին Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերում Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտ Քոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոս Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Թրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ Պեկինին 

Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում․ 168․am

Իրավունք

168.am-ը գրում է․ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, Երևանի անշարժ գույքի շուկայի երկու ամենաթանկ հատվածներում բնակարաններն էժանացել են։ Խոսքը Կենտրոնի և Արաբկիրի մասին է։ Բնակարանների և ընդհանրապես անշարժ գույքի գները մայրաքաղաքի այս հատվածներում անհամեմատ բարձր են, երբեմն հասնում են աշխարհի թանկարժեք քաղաքների բնակարանների գներին։

Սովորաբար թանկարժեք բնակարանային շուկայում տեղի ունեցող միտումները ժամանակի ընթացքում իրենց ազդեցությունն են ունենում ամբողջ շուկայի վրա։ Դատելով կադաստրի կոմիտեի տվյալներից՝ առայժմ Երևանի բնակարանային շուկայի այլ հատվածներում կարծես այդ ազդեցությունը նկատելի չէ, բայց դա չի նշանակում, թե այն ընդհանրապես չկա։

Բնակարանային շուկայի պատկերը վերջին շրջանում այնքան է աղճատվել, որ թացն ու չորը խառնվել է իրար։ Տպավորություն է, թե շուկան գտնվում է ակտիվության բարձր աստիճանի վրա։ Սակայն դա շատ դեպքերում թվացյալ կամ պարզապես վիճակագրական ակտիվություն է՝ կապված կառուցված նոր բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հետ։

Դրանով է պայմանավորված, որ երբեմն-երբեմն Երևանի տարբեր վարչական շրջաններում պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է բնակարանների առք ու վաճառքի գործարքների բազմակի անգամներով աճեր։

Այս հանգամանքն ուղղակի ազդեցություն է թողնում վիճակագրության վրա, բայց միայն այդքանը։ Դրանք առք ու վաճառքի գործարքներն են, որոնք ըստ էության կնքվել են ոչ թե հիմա, այլ երեք, գուցե չորս տարի առաջ։

Այս առումով արձանագրվող բնակարանային շուկայի ակտիվությունը խիստ հարաբերական է, և դրանով անիմաստ է դատել տեղի ունեցող զարգացումների մասին։ Շուկայի իրական պատկերը թաքնված է այդ գործարքներից դուրս։ Եթե դրանք հանենք՝ չի բացառվում, որ պաշտոնապես գրանցվող ակտիվությունից ոչինչ չմնա, կամ նույնիսկ ակտիվության անկում ունենաք։

Բայց սրան չէ, որ ուզում ենք անդրադառնալ։ Հուլիսին Երևանի՝ ինչպես Կենտրոնում, այնպես էլ՝ Արաբկիրում կադաստրի կոմիտեն արձանագրել է բնակարանների էժանացում։ Խոսքը միջին գների նվազման մասին է։

Նախկինում թե՛ Կենտրոնի, և թե՛ Արաբկիրի տարբեր գոտիներում գնային տատանումներ, այդ թվում՝ իջեցումներ, եղել են, բայց երկար ժամանակ արձանագրված թանկացումից հետո, առաջին անգամ է, որ նվազում են միջին գները։

Հուլիսին՝ նախորդ ամսվա համեմատ, Կենտրոնում բնակարանների միջին գինը նվազել է 1,3 տոկոսով։

Նվազումը տեղի է ունեցել առաջին, երկրորդ և երրորդ ամենաթանկ գոտիներում։

Արձանագրված 1,3 տոկոսը բավական լուրջ գնանկում է Կենտրոնի համար։

Եթե հունիսին բնակարանների միջին գինը Երևանի այս հատվածում, ըստ Կադաստրի կոմիտեի, մեկ քառակուսու համար 911,5 հազար դրամ էր, հուլիսին դարձել է 900 հազար։

1,3 տոկոսանոց նվազումը Կենտրոնի բնակարանային շուկայի վրա նստել է 11,5 հազար դրամ։

Մեկ ամսում այս հատվածում բնակարանները, յուրաքանչյուր մետրի հաշվով՝ 11,5 հազարով էժանացել են, չնայած դեռևս շարունակում են անհամեմատ ավելի թանկ լինել նախորդ տարվանից։

Տարբերությունը յուրաքանչյուր մետրի համար հասնում է 66,5 հազար դրամի։

Պաշտոնական տվյալներով, նախորդ տարվա հուլիսին Կենտրոնում բնակարանների միջին գները 833,5 հազար դրամ էին կազմել։

Բնակարանների միջին գները հուլիսին նվազել են նաև թանկությամբ Երևանի երկրորդ հատվածում՝ Արաբկիրում։ Այստեղ միջին գինն իջել է 0,7 տոկոսով։

Մեկ ամսում Արաբկիրում յուրաքանչյուր մետրի հաշվով բնակարանային շուկան էժանացել է 4,5 հազար դրամով։ Հունիսին միջին գինը 633 հազար էր, հուլիսին դարձել է 628,5 հազար

Երևանի մյուս բոլոր վարչական տարածքներում, որտեղ բնակարանները համեմատաբար ավելի էժան են, քան Կենտրոնում և Արաբկիրում, միջին գները շարունակել են բարձրանալ, երբեմն՝ նաև բավական ակտիվ։

Սա արդյո՞ք նշանակում է, որ պահանջարկը թանկ բնակարանային շուկայից աստիճանաբար տեղափոխվում է համեմատաբար ավելի էժան հատվածներ։

Կարելի է այդպես ասել, բայց նման կարճ ժամանակահատվածի համար դժվար է միանշանակ նման պնդում անել։ Ժամանակը ցույց կտա, թե ինչքանով է այդպես։ Ամեն դեպքում, գնային խզվածությունը, որը կա թանկ բնակարանային շուկայի, հատկապես՝ Կենտրոնի բնակարանների պարագայում, ինչ-որ պահից ազդելու է պահանջարկի վրա։

Այդ պահը եկե՞լ է, թե՞ դեռևս գործ ունենք ժամանակավոր երևույթի հետ, կերևա առաջիկայում։

Հայտնի է, որ ինչպես Կենտրոնի, այնպես էլ Երևանի և ընդհանրապես Հայաստանի ամբողջ բնակարանային շուկան՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների ազդեցությամբ, վերջին տարիներին գտնվել է գնաճային ուժեղ ճնշման տակ։ Այդ ազդեցությունների հետևանքով՝ ունենք գերարժևորված գներ, որոնք ինչ-որ պահից նվազելու են։ Մինչև հիմա դա զսպվել է՝ ինչպես եկամտային հարկի վերադարձի, այնպես էլ՝ այլ պատճառներով, նաև վարչական միջամտություններով, հատկապես շինարարության արհեստական թանկացման միջոցով։ Բայց արհեստական ճանապարհով ու վարչական լծակներով անհնարին է շուկան անվերջ պահել գնաճային բարձր միջավայրում։ Հատկապես որ, շուտով վերանալու են դրա վրա ազդող առաջնային գործոնները։ Փոխարենը՝ մեծանում է ճնշումը հակառակ ուղղությամբ, որի արտահայտություններից մեկն էլ բնակչության եկամուտների աճի տեմպի թուլացումն է, երբեմն՝ անկումը։

Ամեն ինչ տանում է նրան, որ այս երևույթն առաջիկայում կխորանա՝ կապված՝ ինչպես տնտեսական գործընթացների, այնպես էլ՝ այն հիմնական գործոնների հետ, որոնք վերջին 2-3 տարիներին դարձել էին բարձր եկամուտների գեներացման հիմնական աղբյուրը։ Բնակարանային շուկայի պահանջարկի ու գների վրա էական ազդեցություն թողած որոշ տնտեսական հատվածներում արդեն ունենք՝ ինչպես ակտիվության անկում, այնպես էլ՝ եկամուտների և ընդհանրապես զբաղվածության կրճատում։

Եթե այս երևույթը խորանա ու ընդգրկի նաև տնտեսության այլ հատվածներ, ինչի հավանականությունը գնալով մեծանում է, ապա դա ոչ միայն անշարժ գույքի շուկայում, այլև այն բոլոր հատվածներում, որոնք ներգրավված են այս պրոցեսների մեջ, լուրջ ցնցումներ կառաջացնի։ Որոշ ահազանգեր արդեն հնչում են, բայց ընդհանուր իրավիճակն առայժմ հաջողվում է կառավարելի պահել։ Ժամանակը ցույց կտա, թե դա ինչքա՞ն կշարունակվի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար
Ամենադիտված