Քրեյգ Դեվիդը «Հայա»-ի շրջանակում համերգով հանդես կգա Երեւանում
ԺամանցԱնգլիացի հայտնի երգիչ Քրեյգ Դեւիդը «Հայա» փառատոնի այս տարվա արտիստն է: Նա իր TS5 տուրի շրջանակում առաջին անգամ համերգով հանդես կգա Երեւանում, հայտնում են փառատոնի ինստագրամյան էջում:
Կազմակերպիչները խոստանում են «անմոռանալի երեկո՝ խորհրդանշական թրեքերով»: Տոմսերը հասանելի են tiecketon.am-ով:
Երգչի համարգը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: