Թրամփի ընտրվելուց հետո Կիպրոսի հարցում սպասվում է զգուշավոր լավատեսություն
Թուրքական լրատվամիջոցները նոր զարգացումներ են ակնկալում Կիպրոսի հարցում Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո:
Թուրքական մամուլն այն կարծիքին է, որ թուրք-ամերիկյան բանակցությունները Կիպրոսի հարցում նոր թափ կստանան: Այս ամենը կապվում է Թուրքիայի նախագահի ու Դոնալդ Թրամփի անձնական կապերի հետ: Այդ առումով կանխատեսվում է «զգուշավոր լավատեսություն»:
Այս առումով ընգծվում է, որ եթե Կիպրոսի հարցում ԱՄՆ նախկին իշխանությունները մերժում էին Թուրքիայի հետ ցանկացած բանակցություն, ապա Թրամփի դեպքում իրավիճակը կարող է փոխվել:
«Ենթադրվում է, որ Թրամփի նախագահության արդյուքնում հավանաբար կպահպանի ԱՄՆ-ի աջակցությունը Կիպրոսին։ Սակայն աշխարհում փոփոխվող մթնոլորտը, հատկապես Թուրքիայի և Մերձավոր Արևելքի հարցերում, կարող է ստեղծել նոր հնարավորություններ կամ մարտահրավերներ Կիպրոսի համար»,- նշվում է հրապարակման մեջ։