Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել» 8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրա Լիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանը Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորել Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև ԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետ 

«Անգլուխ» վիճակ և քաոս՝ «Էրեբունի» թանգարանում. չկա տնօրեն, փոխտնօրեն և ժ/պ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տևական ժամանակ է, ինչ ստեղծվել է նախադեպը չունեցող իրավիճակ. ռազմավարական կարևորագույն նշանակություն և միջազգային լայն ճանաչում ունեցող այս հաստատությունը, որը, կարելի է ասել, Հայաստանի այցեքարտերից մեկն է, ներկայումս չունի ո՛չ տնօրեն, ո՛չ փոխտնօրեն, ո՛չ էլ անգամ տնօրենի կամ փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ: Կարճ ասած՝ արգելոց-թանգարանում տոտալ անտերություն է տիրում, ինչի մասին մեզ ահազանգել են թե՛ զբոսաշրջային ընկերություններից՝ էքսկուրսավարներ և ուղեկցող անձինք, թե՛ կրթական հաստատություններից՝ ուսուցիչներ, դասղեկներ և այլք, թե՛ պարզ այցելուներ կամ արգելոց-թանգարան այս կամ այն առիթով զանգահարողներ: Վերջիններս միաբերան ասում են՝ չկա մեկը, որը կարող է պատասխանել իրենց հարցերին, ընթացք կտա դիմում-բողոքներին կամ առաջարկներին: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, հայտնի հնագետ, ուրարտագետ Միքայել Բադալյանը, ում օրոք թանգարանն աննախադեպ առաջընթաց ապրեց, հիմնարկից հեռացավ ս.թ. մայիսին, երբ լրացավ վերջինիս աշխատանքային պայմանագրի ժամկետը, որն ինչ֊ինչ պատճառներով չերկարացվեց։ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը չունի նաև փոխտնօրեն, քանի որ նախկին փոխտնօրեն Վահե Սարգսյանը, ով այդ պաշտոնին էր մինչ ս.թ. մայիս ամիսը, իսկ մայիսից-հոկտեմբեր հանդիսանում էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, կրկին ինչ-ինչ պատճառներով դուրս է եկել արգելոց-թանգարանից: Yerkir.am-ի տեղեկություններով՝ արգելոց-թանգարանի աշխատակիցները մինչ օրս անգամ չեն ստացել հոկտեմբեր ամսվա աշխատավարձը, ինչը սովորաբար փոխանցվել է յուրաքանրյուր ամսվա սկզբին: Պատճառը կրկին արգելոց-թանգարանում տիրող «անգլուխ» վիճակն է: Փաստորեն, հայ ժողովրդի մշակութային ժառանգության անգնահատելի մասը կազմող Արարատյան (Ուրարտական) թագավորության ժամանակաշրջանի ողջ նյութական-հոգևոր ժառանգությունը ներկայացնող, Երևանի անձնագիրը համարվող, ՀՀ մայրաքաղաքը աշխարհի հնագույն քաղաքների ու քաղաքակրթությունների շարքին դասող «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում այսօր ուղղակի չկա որևէ մեկը, որը պատասխանատվություն կարող է կրել որևէ արտակարգ իրադրության՝ հրդեհի, վթարի, ինչու չէ, նաև հնարավոր վանդալիզմի, գողության, թալանի կամ չարաշահումների համար: Ավելին, այս քաոտիկ վիճակում է ոչ միայն բուն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, այլև նրա երկու մասնաճյուղերը՝ Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայր-թանգարանները: Եվ դա այն դեպքում, երբ համաշխարհային զբոսաշրջության, պատմագիտության, հնագիտության և մշակութաբանության կիզակետում գտնվող այս հաստատությունում տնօրենի ամենօրյա տքնաջան աշխատանքի ու բազմազան ծրագրերի, աշխարհին ներկայանալու և հայոց քաղաքակրթական արժեքները ներկայացնելու կարիք կա, ինչը և արվում էր մինչ այս մղձավանջն ու քաոսը: Իսկ այս ամենը հիշեցնում է հայտնի խոսքերը. ամեն ինչ ավերված է, այստեղ ևս Փաշինյանի իշխանության ձեռքերն են հասել:

Վ. Սարգսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերը
Ամենադիտված