Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Մեր գլխավոր արժեքը մեր մշակույթն է

Վերջին լուրեր

Զրույց՝ աստղագետ, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանի հետ.

Մենք փոքր երկիր ենք՝ քարտեզի վրա համարյա չնշմարվող, բայց, որպես ազգ, համեստորեն ասենք, որ մեզնից ինչ–որ բան ներկայացնում ենք, կամ, ինչպես Սևակն է ասում՝ Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։ Թեև յուրաքանչյուր ազգ էլ ունի իր առանձնահատկություններն ու արժանիքները, այնուամենայնիվ, մենք կարծես շատերից մի քիչ ավելի հիմք ունենք այդ առումով հպարտանալու։

–Պարո՛ն Միքայելյան, Ձեր կարծիքով որո՞նք են մեր ազգի առավելությունները, ո՞րն է մեր ազգի գլխավոր արժանիքը։

–Իր ողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդն աչքի է ընկել իր ստեղծարար աշխատանքով: Մեր պատմությունը ոչ թե պատերազմների, տարածքային նվաճումների կամ թալանի (ինչպես շատ այլ ժողովուրդների դեպքում), այլ արարման, ստեղծագործությունների պատմություն է: Այսօր էլ, երբ փորձում ենք զարգացնել զբոսաշրջությունը, որպես Հայաստանի գլխավոր արժեքներ և առավելություններ նշում ենք մեր նյութական և ոչ նյութական պատմա-մշակութային հուշարձանները՝ եկեղեցիներն ու պահպանված այլ շինությունները, խաչքարերը, հնագույն օրացույցը, բանահյուսությունը, ավանդույթները, գրականությունը, արվեստն ու գիտությունը: Բացառությամբ Տիգրան Մեծի թագավորության շատ կարճ ժամանակահատվածի՝ Հայաստանը երբեք աչքի չի ընկել նվաճումներով կամ հզոր պետությամբ:

–Ուրեմն՝ ի՞նչն է մեր ճանաչված լինելն ապահովում։

–Այո՛, մենք փոքր այգ ենք, այնուամենայնիվ, մեզ ճանաչում, գնահատում և հարգում են: Մի՞թե պարզ չէ, թե քաղաքակիրթ աշխարհն ինչն է կարևորում: Սակայն մեր պետության քաղաքականությունը բոլորովին չի ուղղված այդ արժեքների կարևորմանը, այսինքն՝ մենք կարծես չենք հասկանում մեր առավելությունները: Պատմության դասագրքերում, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, որպես կանոն, գլխավոր տեղը հատկացված է թագավորներին ու պատերազմներին, քաղաքական վայրիվերումներին, և միայն յուրաքանչյուր բաժնի վերջում խղճուկ տեղեկություններ են տրվում տվյալ ժամանակաշրջանի մշակութային գործիչների կամ ստեղծված մշակութային արժեքների մասին: Մյուս կողմից՝ երկրի գլխավոր թատերաբեմերում են օլիգարխներն ու այլ գործարարները, որոնց մեծ մասը նաև «քաղաքական գործիչներ» են:

–Դա ինչպե՞ս է անդրադառնում մատաղ սերնդի աշխարհայացքի ձևավորման վրա։

–Այս մթնոլորտում, բնական է, որ պատանի տարիքից էլ ձևավորվում են կյանքի համապատասխան գերակայությունները՝ իշխանություն և փող: Մեր պատանիներն ու երիտասարդները լավ չեն ճանաչում մեր իսկական մեծերին (թե՛ նախկինի և թե՛ ներկայիս), փոխարենը ինքս ականատես եմ եղել, թե ինչպես են վստահորեն աչքի ընկնում յուրաքանչյուր օլիգարխին պատկանող «օբյեկտների» իմացությամբ և քաջատեղյակ են նրանց ավտոմեքենաների պետհամարանիշներին՝ պարծենալով այդ «գիտելիքներով»: Յուրաքանչյուր երիտասարդի ուշքն ու միտքն է, թե ինչպես ավելի շատ վաստակել: Այսպիսի սերունդ աճեցնելով՝ մենք ապագա չենք ունենա: Սա ամենամեծ հանցագործությունն է, որ կարելի է կատարել մեր ազգի ու պետության դեմ: Պետք է վերջապես հասկանալ, որ մեր գլխավոր արժեքը մեր մշակույթն է, և միայն դրանով մենք կարող ենք լուրջ տեղ զբաղեցնել քաղաքակիրթ աշխարհում: Այս առումով գիտության և ընդհանրապես մշակույթի կարևորումը քաղաքական, ազգապահպանության խնդիր է, և ես դա կդնեի հենց առաջին տեղում, ոչ թե ցածր ֆինանսավորումը կամ նույնիսկ գիտության մեջ սերնդափոխության հարցը, որոնք ըստ էության այս՝ ավելի լուրջ խնդրի հետևանքներն են:

–Ուրեմն այսօր ինչի՞ վրա շեշտը դնել բարեփոխումների ճանապարհին։

–Այսօր շատ է խոսվում գիտության ֆինանսավորման ավելացման անհրաժեշտության մասին, բայց քանի դեռ գիտությունը (այսուհետև ասելով գիտություն՝ մեծ մասամբ նկատի կունենամ գիտությունը, արվեստը և գրականությունը, կամ ընդհանրապես մշակույթը) հարգված չէ մեր երկրում, ֆինանսավորման էական ավելացում պետք չէ ակնկալել: Ասածիցս պարզ է, թե որն է գիտության, չէի վախենա ասել, նաև հասարակության գլխավոր խնդիրը: Դա մեր երկրում արժեքների վերագնահատումն է, կարևորի և երկրորդականի տարբերումը, ժամանակակից աշխարհում մեր տեղը զբաղեցնելու և մեր երկիրը բարձրացնելու գերխնդիրն է: Կոնկրետ գիտության դեպքում դա հասարակության (այդ թվում՝ երկրի ղեկավարության) կողմից գիտության կարևորման խնդիրն է, ինչը պետք է ոչ թե գիտնականներին, այլև հենց մեր երկրին: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ գիտության նկատմամբ վերաբերմունքը երկրի քաղաքակիրթ լինելու չափանիշն է, ինչպես նաև դրանով է տվյալ երկիրն ապահովում իր ապագա զարգացումը, այսինքն սա նաև քաղաքական, ռազմավարական խնդիր է: Սա չգիտակցելը նշանակում է նաև կասկածի տակ դնել երկրի անվտանգությունը: Հետևաբար, գիտության կարևորման, այդ թվում՝ և դրա պատշաճ ֆինանսավորման ապահովման հարցերը պետք է լուծվեն ոչ թե գիտնականների բողոքի, այլ երկրի ղեկավարության խելամիտ քաղաքականության միջոցով:

–Ի՞նչ կասեք մեր երկրում կրթական համակարգի մասին։

–Գիտության հետ սերտորեն կապված է կրթությունը, քանի որ այն բերում է երկրի կրթական մակարդակի ապահովման, և արդյունքում՝ բարձրագույն կրթության միջոցով նաև գիտության զարգացման: Իսկ ի՞նչ վիճակում է մեր կրթությունը: Երիտասարդները, տեսնելով, որ պաշտոններ են զբաղեցնում և «լավագույն» կյանքով են ապրում ոչ թե խելացիները, այլ ճիշտ հակառակը՝ կիսագրագետները, կրթությանն էլ ձևական են մոտենում, միայն թե դիպլոմ ունենան: Տեսե՛ք, թե ինչ է կատարվում: Նույնիսկ արտասահմանյան հեղինակավոր բուհեր ավարտած մեր երիտասարդները, վերադառնալով Հայաստան, չեն կարողանում նորմալ աշխատանք գտնել, քանի որ աշխատանքի շուկայում էլ տիրում են այլ սկզբունքներ՝ ծանոթություն, կապեր, ինչպես նաև կաշառակերություն: Մեր հասարակությունը շատ փողասեր է դարձել, ամեն ինչ գնվում և վաճառվում է: Երիտասարդներն էլ «վազում» են դեպի այն ոլորտները, որտեղ փողի ակնկալիք կա: Անհրաժեշտ է հասկանալ, որ փողը չէ մարդկային գլխավոր արժեքը, այլ հոգևոր բավարարվածությունը: Վերջիվերջո, երբ փողասեր մարդը «կշտանում» է նյութական արժեքներով, ապա նրա մեջ նույնպես խոսում է բավարարվածության զգացումը: Նմանապես, նույնիսկ ավելի շատ, կարելի է «կշտանալ», ավելի ճիշտ, բավարարվածություն ստանալ հոգևոր արժեքներով: Ես սիրում եմ իմ մասնագիտութունը, իմ աշխատանքը, և ոչ մի նյութական արժեք (լինի դա փող, թանկարժեք ավտոմեքենա, թե թանկարժեք քարեր ու մետաղներ) չի կարող փոխարինել այն գերագույն հաճույքը, որ ստանում եմ որևէ գիտական արդյունքի (թեկուզ նույնիսկ ոչ շատ մեծ հայտնագործության) հասնելիս:

–Կարծում եմ՝ այդպիսին են բոլոր իսկական գիտնականներն ու արվեստագետները:

–Այս առումով գիտնականներն ու արվեստագետներն են մեր երկրի իսկական հերոսները, ովքեր ուշադրություն չդարձնելով ֆինանսական և նյութական դժվարություններին՝ անընդհատ արարել ու արարում են և բարձրացնում մեր երկրի պատիվը: Սրանից մեծ հայրենասիրություն չկա և չի կարող լինել: Ահա և հայրենասիրության մասին ժամանակակակից պատկերացումը, որը հատուկ է քաղաքակիրթ աշխարհին: Չեմ վախենա ասել նաև, որ գիտնականներն ու արվեստագետները երկրի վերնախավն են, քանի որ ստեղծագործությունը մարդու բարձրագույն շնորհն է, և ամեն մարդու չէ տրված դառնալ գիտնական կամ արվեստագետ: Սա թե՛ տնտեսագիտական օրենք է և թե՛ աշխարհում հաստատված իրողություն, որ եթե ապրանքը հազվագյուտ է (դեֆիցիտ է), ապա նրա գինը բարձր է:

–Դա չի՞ նշանակում արդյոք, որ գիտնականի աշխատավարձը պիտի բարձր լինի։

–Իհարկե, կա ևս մեկ տնտեսագիտական օրենք, որ աշխատավարձը պետք է որոշվի տվյալ մարդու մեջ ներդրված ռեսուրսներով՝ կրթությամբ, հմտություններով և այլն: Այս ամենն ապացուցում է, որ գիտնականը պետք է բարձր վարձատրվի, ունենա երկրում սահմանված ամենաբարձր աշխատավարձերից մեկը:

Զրույցը վարեց Մանե Հակոբյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված