Օրբանը սպառնացել է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա «Դրուժբա» նավթատարի հարցում
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը պատրաստ է կոշտ քայլերի՝ ստիպելու Ուկրաինային վերականգնել «Դրուժբա» նավթատարի աշխատանքը։ Այդ մասին նա հայտարարել է՝ ընդգծելով, որ Կիևը պետք է ապահովի էներգակիրների անխափան տարանցումը դեպի Եվրամիության երկրներ։
Օրբանի խոսքով՝ Հունգարիան կհասնի իր նպատակին քաղաքական և ֆինանսական լծակների միջոցով։ Նա նշել է, որ Ուկրաինան պարտավոր է կատարել Եվրամիության հետ կնքված համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորությունները և չխոչընդոտել ԵՄ անդամ երկրների էներգամատակարարմանը։
Ավելի վաղ Հունգարիան արգելափակել էր Եվրամիության կողմից Ուկրաինային նախատեսված շուրջ 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Բուդապեշտը կշարունակի արգելափակել այդ որոշումը մինչև այն պահը, երբ Ուկրաինան վերականգնի ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» նավթատարով։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին