Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը չի ասել իր բերանով, ասել է Ալեն Սիմոնյանի բերանով․ Սևակ Խաչատրյան Հերիք ա լոլո կարդաք, ո՞վ ա ձեր Վեհափառը, իր գաղտնի զավակների մոտ փնտրեք․ Տարոն Չախոյան «Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ»․ Չալաբյանի ուղերձը՝ կալանավայրից Սիրուշոյի «Պրեգոմեշ» են մտել իրավապահները․ Քոչարյանի բիզնեսների «հետևից կգնա՞ն» Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին. Մելիքբեկյանը փոշմանե՞լ է Մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նա տեղում մահացել է Արամ Վարդեւանյանն ինչպե՞ս է «բարեկիրթ» մթնոլորտում աշխատելու ՔՊ-ականների հետ ԵԿՄ-ն կլուծարվի՞.Սասուն Միքայելյանը՝ խորհրդարան գալու մասին Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը․ կա վիրավոր Ինչպե՞ս Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանից վերցրեց երկրի կառավարումը․ Անդրանիկ Քոչարյան Ռոբերտ Քոչարյանի տարիներին եթե մի պահակ ծուռ քայլեր, կասեիք՝ Քոչարյանն է մեղավոր. Մանուկյան Թագուհի Ղազարյանը՝ օտարված մանկապարտեզների մասին 

«Հրապարակ». Իշխանությունը թաքցնում է քարտեզները, որովհետև թաքցնելու բան ունի. սահմանադրագետ Վարդան Պողոսյան

Հասարակություն

«Հրապարակ» թերթը գրել է.

Սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանի հետ զրուցել ենք ԽՍՀՄ փլուզման պահին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցած սահմանի եւ քարտեզների մասին։ Նա բացառիկ մանրամասներ ու փաստական տվյալներ է ներկայացնում։


- Տավուշի գործընթացի ժամանակ հայտարարվեց, որ հիմքը 1976 թ. քարտեզն է: Մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի ԽՍՀ-ների միջեւ սահմանները ճշգրտվել են, եւ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունն է ստորագրվել: 

- 1976-ի քարտեզը չի արտացոլում ԽՍՀՄ փլուզման պահին ՀԽՍՀ եւ ԱԽՍՀ միջեւ գոյություն ունեցած սահմանը։ Եթե կողմերը պայմանավորվում են, որ սահմանազատման համար հիմք են ընդունում 1991 թ. դեկտեմբերին ԽՍՀՄ փլուզման պահի սահմանը, ապա դրա համար միակ վավերական հիմքը 1988 թ. արձանագրությունն է։ 1984 թ. դեկտեմբերից մինչեւ 1987 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում գործել է հայ-ադրբեջանական պարիտետային աշխատանքային խումբ, որը 1987 թ. վերջին ավարտին է հասցրել ՀԽՍՀ եւ ԱԽՍՀ հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնումը (ճշգրտումը) տեղանքում, այսօրվա տերմինոլոգիայով` սահմանագծումը: Աշխատանքներն իրականացվել են 2 հանրապետությունների Գերագույն խորհուրդների նախագահությունների 1969 թ. մայիսի 7-ի ՀՍՍՀ եւ ԱՍՍՀ միջեւ որոշ հատվածների սահմանագծումը հաստատելու մասին որոշման եւ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 15.04.1983, 19.01.1984 եւ 28.03.1984 թթ․ հանձնարարությունների հիման վրա: Տեղանքի վրա սահմանագծման փոխադրման հիմք է հանդիսացել գրաֆիկական այն սահմանագծումը, որը կցվել է գերագույն խորհուրդների նախագահությունների 1969 թ. մայիսի 7-ի որոշումներին՝ ըստ ԱնդրԿԳԿ 1927-1929 թթ. նյութերի: Կատարված սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում 1988 թ. հունվարի 12-ին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը եւ Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Մ. Մամեդովը ստորագրել են համատեղ արձանագրություն «Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջեւ սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին»: Այդ աշխատանքների արդյունքում չի վերականգնվել միայն 1969 թվականի սահմանը, այլ կատարվել են բազմաթիվ ճշտումներ եւ փոխանակումներ, որոնք կատարվել են Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների համաձայնությամբ։ Սահմանակից բոլոր տարածքների վերաբերյալ կազմվել է 182 արձանագրություն, որոնց կցվել են 1:25 000 մասշտաբով տեղագրական քարտեզների թերթերից պատճենված սահմանային սխեմաներ: Արձանագրությունները վավերացվել են 2 հանրապետությունների համապատասխան հողօգտագործման տնտեսությունների ղեկավարների, շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից՝ համապատասխան կնիքներով։ Ստորագրել են նաեւ պարիտետային հանձնաժողովների անդամները եւ Գյուղատնտեսական աէրոֆոտոգեոդեզիական հետազոտությունների համամիութենական ինստիտուտի (ՎԻՍԽԱԳԻ) ներկայացուցիչը։ Ուստի, եթե սահմազատման հիմքը ԽՍՀՄ փլուզման պահն է (1991 թ. դեկտեմբեր), ապա սահմանազատման համար միակ իրավաբանական հիմքը պետք է լինի 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը: 

- Ինչո՞ւ է կառավարությունը պնդում, որ այդ արձանագրությունն իրավաբանական ուժ չունի: 

- Կառավարությունը ստում է, ինձ միայն անհայտ է` այդ սուտը տգիտությա՞ն, թե՞ դիտավորության արդյունք է: 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը հենց ինքն է փաստել, որ այդ աշխատանքների արդյունքում կատարված սահմանազատումը եւ սահմանագծումը վերջնական են եւ իրավաբանական ուժ ունեն: Մասնավորապես, արձանագրության 8-րդ կետը հանձնարարում է «երկու հանրապետությունների հողակարգման ծառայություններին՝ այսուհետ հողօգտագործողների միջեւ հողային վեճերը քննարկելիս որպես իրավաբանորեն միակ ճիշտ հիմք ընդունել երկու հանրապետությունների պարիտետային հանձնաժողովների կողմից կազմված սխեմաները եւ արձանագրությունները»։ 

- Արդարադատության նախարարությունն ասում է, որ ԽՍՀՄ տարիներին խորհրդային հանրապետությունների կառավարությունները չունեին երկու երկրների սահմանը որոշելու իրավասություն: Այդ պնդումը հիմքեր ունի՞։

- Ոչ, այդ պնդումը հիմնավոր չէ: Կառավարությունն ուղղակիորեն անտեսում է այն պարզ հանգամանքը, որ ԽՍՀՄ տարիներին սահմանների որոշման իրավասությունները փոփոխվել են. եթե ՀԽՍՀ 1937 թ. մարտի 23-ի Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն՝ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետն էր իրագործում «ՀՍՍՀ-ին վերապահված բոլոր իրավունքները, ինչ չափով որ դրանք, սահմանադրության համաձայն, չեն մտնում Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին հաշվետու մարմինների` Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի եւ Հայկական ՍՍՀ մինիստրությունների իրավասության մեջ», ապա, 1978 թ. ապրիլի 14-ի Սահմանադրության 119-րդ հոդվածի համաձայն, այդ ընդհանուր իրավասություն ունեցող մարմինը Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդն էր: Ըստ Սահմանադրության 119-րդ հոդվածի՝ «Մինիստրների խորհուրդն իրավազոր է լուծել պետական կառավարման` Հայաստանի Հանրապետության տնօրինությանը վերապահված բոլոր հարցերը, որքանով դրանք, սահմանադրության համաձայն, չեն մտնում ՀՍՍՀ Գերագույն սովետի եւ ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության իրավասության մեջ»: Ո՛չ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը եւ ո՛չ էլ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը սահմանների որոշման իրավասություն 1978 թ. Սահմանադրությամբ չեն ունեցել: Լրիվ նույն դրույթները եղել են նաեւ Ադրբեջանական ԽՍՀ 1978 թ. ապրիլի 21-ի Սահմանադրությունում: Եթե 1969-ին 2 հանրապետությունների Գերագույն սովետների նախագահություններն են իրավասու եղել՝ որոշել 2 հանրապետությունների միջեւ սահմանները, ապա, 1978-ից սկսած, այդ իրավասությունն անցել է 2 հանրապետությունների կառավարություններին: Մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրության 6-րդ կետում ընդգծվել է, որ մի շարք վայրերում իրականացված տարածքային փոխանակումներն իրականացվել են երկու հանրապետությունների կառավարությունների համաձայնությամբ: 

- Այսինքն՝ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը չունե՞ր ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահության հաստատման կարիք, ինչպես պնդում է իշխանությունը: 

- Ոչ, 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությունը միայն պահանջում էր, մինչեւ 1988թ. դեկտեմբերի 31-ը սխեմաների եւ արձանագրությունների հիման վրա սահմանի գրաֆիկական ուրվագիծը փոխադրվի 1:25000 տեղագրական քարտեզի վրա եւ ներկայացվի Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների նախագահություններին եւ հանրապետությունների պետական երկրաբանական վերահսկողության տարածքային տեսչություններին` հերթապահության համար։ Գերագույն խորհուրդների նախագահություններին` ոչ թե հաստատման, այլ միայն որպես ի գիտություն: Չէ՞ որ ԽՍՀՄ-ում պետական իշխանության բարձրագույն մարմինը Գերագույն սովետն էր: 

- Իսկ մեկ միասնական քարտեզ չկազմելը կարո՞ղ է դիտարկվել որպես 1988-ի հունվարի 12-ի արձանագրության անվավերության հիմք: 

- Իհարկե, ոչ, դա ընդամենը փոքր տեխնիկական հարց է, որն առանց դժվարության կարող էր արվել, բայց, ըստ երեւույթին, չի արվել այն պարզ պատճառով, որ հենց 1988-ից սկսած՝ 2 հանրապետությունների միջեւ հարաբերություններն այնքան էին սրվել, որ դա համատեղ այլեւս չէր կարող կատարվել: Հիշեցնեմ, որ ադրբեջանական կողմը շատ մեծ դժկամությամբ էր ընդհանրապես գնացել 1984 թ. համատեղ աշխատանքային խմբի ստեղծմանը, որովհետեւ չէր ցանկանում իրականացնել 1969 թ. որոշված սահմանի սահմանագծումը: Ադրբեջանը մինչեւ 1984 թվականը, ՀԽՍՀ կառավարության հաշվարկներով, ապօրինի կերպով օգտագործում էր 14 450 հա հայկական տարածք: Միայն 1984 թ. Քյամառլու գյուղում Մովսիսյանի հետ կապված սկանդալային միջադեպից հետո Ադրբեջանը, խորհրդային կենտրոնի ճնշման տակ, ստիպված եղավ համաձայնել սահմանագծմանը: Ընդհանրապես զավեշտալի է, որ հենց Հայաստանի կառավարությունն է մտացածին փաստարկներ հորինում՝ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրության վավերականության վերաբերյալ, այն դեպքում, երբ 1988-ին ավարտվել էր ոչ միայն սահմանազատման, այլ նաեւ սահմանագծման ամբողջ գործընթացը, բացառությամբ Սեւ լճի մոտ չտեղադրված 3 սահմանային նշաններից։ Եթե 1976 թ․ քարտեզը միայն քարտեզ էր, թուղթ, ապա 1988 թ․ թուղթը վերածվել էր տեղադրված սահմանային նշանների։ Սահմանի գրաֆիկական ուրվագծի փոխադրումը 1: 25000 տեղագրական քարտեզի վրա ընդամենը տեխնիկական խնդիր էր եւ առավելագույնը մի քանի օրում լուծելու խնդիր։ Չէ՞ որ 1988 թ. հունվարի 12-ի արձանագրությանը կից բոլոր 182 սխեմաները, ինչպես արդեն նշեցի, պատճենվել էին 1:25000 մասշտաբով տեղագրական քարտեզների թերթերից։ Քարտեզներ կազմելու ամբողջ նպատակը հետագայում սահմանային գծի փոխադրումն է տեղանքում, ինչը 1988 թ․ արդեն կատարվել ավարտվել էր։ 

- Ստացվում է, որ 1976 եւ 1988 թթ․ քարտեզներից մեզ ձեռնտու էր վերջինը, բայց իշխանությունը, որ խոսում է սահմանների վերականգնման մասին, գնացել է Ադրբեջանին շահեկան ճանապարհով։ 

- Միանշանակ՝ 1988 թվականինը, քանի որ 1988 թ. սահմանագծման արդյունքում Հայաստանը հետ էր բերել շուրջ 12 360 քառակուսի կիլոմետր տարածք: Ընդ որում, տարածքային փոխանակումների արդյունքում Ադրբեջանը Հայաստանին փոխհատուցել էր, մասնավորապես, Նոյեմբերյանի շրջանի Բաղանիսի եւ Ոսկեպարի սովխոզներին եւ Իջեւանի շրջանի Սարիգյուղ, Վազաշեն եւ Դիտավան սովխոզներին: 1976 թ. քարտեզով Հայաստանի համար շահավետ այդ փոխանակումները, բնականաբար, արտացոլված չեն: 

- Այդ քարտեզներն ու փաստաթղթերը կա՞ն, պահպանվե՞լ են, ինչո՞ւ չեն հրապարակվում։ 

- Քարտեզները կան։ Ի վերջո, իշխանությունը, բազմաթիվ հարցումներից հետո, պատասխանեց պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, որ դրանք գտնվում են ԶՈՒ ԳՇ-ում, բայց դրանց համար, չգիտես ինչու, սահմանված է գաղտնիության բարձր ռեժիմ, այն դեպքում, երբ, ըստ իշխանության, այդ քարտեզներն իրավաբանական ուժ չունեն։ Այստեղից էլ պարզ երեւում է, թե ինչու իշխանությունները չեն ցանկանում դրանք հրապարակայնացնել։ Ակնհայտ է, որ 1988թ․ քարտեզները, ես ասում եմ՝ քարտեզները, որովհետեւ դրանք առանձին սխեմաներ են, որոնք, եթե միավորված լինեն, կդառնան մեկ միասնական քարտեզ, որի սահմանները շատ ավելի շահեկան են ՀՀ-ի համար, քան Տավուշում, այսպես կոչված, սահմանազատման գործընթացում հիմք ընդունված 1976-ի սովետական գլխավոր շտաբի քարտեզները։ Այնպես որ, այստեղ իրավիճակը շատ պարզ է ու հասկանալի՝ իշխանությունը թաքցնում է, որովհետեւ թաքցնելու բան ունի։

ՀԳ․ Հուլիսի 1-ին լրացավ սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների կանոնակարգի մշակման ժամկետը, որի հիման վրա պետք է իրականացվի հետագա սահմանազատումը: Մենք գրավոր հարցում էինք արել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ եւ ԱԳՆ: Մեր հարցմանը պատասխանելու փոխարեն, Գրիգորյանի գրասենյակը երեկ մի ոչինչ չասող հաղորդագրություն տարածեց. «2024 թ. հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը եւ անցկացրել են մի շարք քննարկումներ: Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով: Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»: Այս տեքստից երեւում է, որ ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածությունը չի կատարվել` ժամկետ է խախտվել։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը չի ասել իր բերանով, ասել է Ալեն Սիմոնյանի բերանով․ Սևակ ԽաչատրյանԱՀԿ-ն կոչ է անում մարդկանց խուսափել տզերի խայթոցներից՝ ԱՄՆ-ում բուրբոն վիրուսի պատճառովՀերիք ա լոլո կարդաք, ո՞վ ա ձեր Վեհափառը, իր գաղտնի զավակների մոտ փնտրեք․ Տարոն Չախոյան«Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ»․ Չալաբյանի ուղերձը՝ կալանավայրիցՍիրուշոյի «Պրեգոմեշ» են մտել իրավապահները․ Քոչարյանի բիզնեսների «հետևից կգնա՞ն»Sustainable Development. Գիտնականները առաջարկում են կիսով չափ կրճատել Երկրի բնակչությունը Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին. Մելիքբեկյանը փոշմանե՞լ էԹաիլանդից թմրամիջոց պարունակող կոնֆետներ տեղափոխած տղամարդը դատապարտվել է ավելի քան 10 տարվա ազատազրկմանՄեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նա տեղում մահացել էՊետդումայում մեկնաբանել են Ռուսաստանում Apple-ի դեմ հարուցված գործի հնարավոր հետևանքները iPhone-ի օգտատերերի համար Արամ Վարդեւանյանն ինչպե՞ս է «բարեկիրթ» մթնոլորտում աշխատելու ՔՊ-ականների հետԳրիգորի Լեպսը չեղարկել է Ղրիմում նախատեսված համերգներըՄարոկկոյից Սեուտա անցնելու փորձի ժամանակ զոհվել է առնվազն 141 միգրանտԵԿՄ-ն կլուծարվի՞.Սասուն Միքայելյանը՝ խորհրդարան գալու մասինՉինաստանը մերժել է ԵՄ մեղադրանքները՝ Ռուսաստանի համար զենք մատակարարելու վերաբերյալԱվտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը․ կա վիրավորYle․ Հունգարիայում իշխանափոխությունը չօգնեց Ուկրաինային ավելի մերձենալ ԵՄ-ինԻնչպե՞ս Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանից վերցրեց երկրի կառավարումը․ Անդրանիկ ՔոչարյանՌոբերտ Քոչարյանի տարիներին եթե մի պահակ ծուռ քայլեր, կասեիք՝ Քոչարյանն է մեղավոր. Մանուկյան Թագուհի Ղազարյանը՝ օտարված մանկապարտեզների մասինԱրմավիրի մարզում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վարորդն ահազանգել է շտապօգնություն, բժիշկներն արձանագրել են վերջինի մահըPolitico. Մադրիդը չի կարող հույսը դնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի վրա Սեուտայի ​​միգրացիոն իրավիճակումԱսրյանը քննարկել է բանակում կարգապահության և զինվորական հարաբերությունների խնդիրներըԿիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ ակտիվացել են բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններըԻնչո՞ւ եք էդ երեխուն տանջում, որ ինքը իր մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի՞. ԽաչատրյանՀնդկաստանը պահանջում է, որ Ցուկերբերգը ներողություն խնդրի Մոդիի գրառումը ջնջելու համար Ձեր տակից որ փողը հանենք՝ պարոն Վարդևանյանը նոր պաշտպանյալ կգտնի, մյուսները՝ այլ թիմերՈ՞ւր են 300.000 ադրբեջանցիները. Ժողովրդին ահաբեկելու պատասխանը ո՞վ է տալու Տիկի'ն Դավոյան, գեղերից մարդ կա. կոմբայնը հասել է` մարզպետի որոշումով բարեգործության արգելքը մտել է. Անդրանիկ Գևորգյան3-4 տարեկանում մտել եք սրճարան, հաստավիզ ախռանի՞կ է եղել. ունեք լեգիտիմության խնդիր`չեն շնորհավորելԹրամփն ասել է, որ ԱՄՆ-ը և Իրանը բանակցությունների «շատ լավ» օր են ունեցելՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ​​լքի Գազան, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը լիովին չի զինաթափվել Փաշինյանը իր օգնականի ժամանակավոր պաշտոնակատարին ազատել է աշխատանքից«Դիլիջան» ազգային պարկում գտնվող 1.75 հա հողատարածքը կվերադարձվի պետությանըՆԳ նախարար․ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջումՆուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել հայտնի փիլիսոփային՝ Ադրբեջան այցից հրաժարվելու համարԻրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսի անցակետում Իրանում կասեցվել է հայկական պղպեղի տեղափոխումը՝ փաստաթղթերի կեղծման կասկածի պատճառովՊենտագոնը հայտնել է, որ Իրանի հետ հակամարտության պատճառով վիրավորվել է 687 ամերիկացի զինծառայող Սլովակիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները շնորհավորել են Միրզոյանին պաշտոնում վերանշանակվելու առթիվ Կրակոց և առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է հիմնադիրներից գլխավոր տնօրենի մարմինըՉհայտարարված այց՝ Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզումԹրամփը սպառնացել է հարվածել Իրանին, եթե Հորմուզի նեղուցը չբացվի Մելիքբեկյանը փոշմանե՞լ է. «Հրապարակ»425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն․ հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներՀնդկաստանը կշարունակի կատարելագործել իր Սու-30ՄԿԻ կործանիչներըՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումՍտեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ»Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. «Հրապարակ»Ընտրությունների օրը Մոսկվայից Հայաստան ժամանած Սահակյանը չի կարողանում վերադառնալ ՌԴ. «Ժողովուրդ»
Ամենադիտված