Տավուշի իրավիճակով պայմանավորված՝ փոխել են դեպի Թբիլիսի երթուղին․ անցնում են Վանաձորով և Ալավերդիով
ՔաղաքականՏավուշում ստեղծված իրավիճակի պատճառով ժամանակավորապես փոխվել է Երևան-Թբիլիսի երթուղին, այդ մասին Sputnik Արմենիային հայտնում է ուղևորափոխադրող տրանսպորտային ընկերություններից մեկի ներկայացուցիչը։
Մեքենաները սովորաբար շարժվում Երևանից Աբովյան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան երթուղով, այնուհետև դուրս են գալիս դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն գյուղի մոտ:
Սակայն այժմ ընկերությունը փոխել է ճանապարհը և ուղևորներին Վրաստան է տեղափոխում երկու այլընտրանքային ճանապարհներով՝ Վանաձորով և Ալավերդիով։
Սահմանազատումից հետո, հնարավոր է,ընկերությունում ընդհանրապես հրաժարվեն Իջևանով և Նոյեմբերյանով անցնող ճանապարհից։