Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվել է, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ)
ՔաղաքականԴատարանը երկու ժամից կհրապարակի ՔՊ-ական պատգամավորին դիրքորոշում հայտնելու համար խոշտանգված Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատական նիստին մեր բոլոր փաստարկները նեկայացրինք, այդ թվում՝ խոշտանգման փաստով սպառնացող վտանգից ելնելով՝ անձին ազատ արձակելու պահանջ ներկայացրինք։ Դա առանձին դրույթ է մեր Քրեական դատավարության օրենսգրքում, որը հաճախ չի օգտագործվում»,- ասել է նա։