ԱՄՆ-ում բացատրել են, թե ինչու են պաշտպանում Իսրայելին, բայց ոչ Ուկրաինային
ՔաղաքականԻսրայելը, ի տարբերություն Ուկրաինայի, ԱՄՆ-ի վաղեմի ռազմական դաշնակիցն է, ուստի Վաշինգտոնը միջոցներ է ձեռնարկել ետ մղելու Իրանի պատասխան հարձակումը, սակայն մտադիր չէ ուղղակիորեն մասնակցել Ուկրաինայում հակամարտությանը՝ Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք Ռուսաստանի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ չենք, իսկ դա հենց այն պայմանն է, որի դեպքում ամերիկյան ինքնաթիռները կգտնվեին Ուկրաինայի երկնքում և կմասնակցեին ռուսական հարձակումները հետ մղելուն։ Իսկ մենք չենք պատրաստվում ուղղակի զինված հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Միացյալ Նահանգների նախագահը դա հստակ ասել է»,- ասել է Միլլերը։