Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել Թբիլիսիում ցուցարարներին
ԱշխարհՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքող Թբիլիսիի բնակիչներին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վրաստանի ղեկավարը մեղադրել է ոստիկանությանը մարդկանց ձերբակալելու մեջ, ովքեր, նրա կարծիքով, պաշտպանում են երկրի եվրոպական ապագան։
Նա բացատրել է, որ հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաներով թիրախ են դարձրել Թբիլիսիում քաղաքացիական հասարակության զանգվածային խաղաղ ցույցը՝ ընդդեմ «ռուսական օրենքի»։
«Վրաստանը չի ենթարկվի վերասովետիզացիային», - եզրափակել է նախագահը։
Նշենք, որ ցուցարարներն արդեն լքել են Վրաստանի խորհրդարանի դիմացի հրապարակը, սակայն խոստացել են վերադառնալ։
Ըստ վրացական ԶԼՄ–ների՝ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ցույցի ժամանակ ձերբակալել են 14 մարդու։