ԱՄՆ–ն չի օգնի Ուկրաինային խոցել օդային թիրախները, ինչպես օգնեց Իսրայելին․ Ջոն Քիրբի
ՔաղաքականՍպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբին բացահայտել է, թե ինչու ԱՄՆ-ն չի օգնում Ուկրաինային, ինչպես օգնեց Իսրայելին՝ Իրանի վերջին հրթիռային հարձակման ժամանակ։ Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 15-ին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես ենթադրում է Քիրբիի հայտարարությունը՝ Իսրայելի և Ուկրաինայի հակամարտությունները շատ տարբեր են՝ տարբեր օդային տարածքով և տարբեր սպառնալիքների լանդշաֆտներով։ Անցած շաբաթ օրը, հիշեցնենք, ԱՄՆ զինվորականներն ակտիվորեն օգնեցին Իսրայելին խոցել իրանական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները:
«ԱՄՆ–ն չի օգնի Ուկրաինային խոցել օդային թիրախները, ինչպես նախօրեին օգնեց Իսրայելին»,– ասել է Քիրբին։