Կանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն են «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա Հակոբյանին Մեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն է 69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարին Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան Վերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը» Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին 5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը 78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է Արզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջ 

Այս տարի սրտի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Օգտագործի՛ր սիրտը գործողության համար»

Այլ

Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ սկսած 1999 թվականից ամբողջ աշխարհում սեպտեմբերի 29-ը նշվում է որպես սրտի համաշխարհային օր:

Ամեն տարի այս օրը կազմակերպվող միջոցառումների հիմնական նպատակն է սիրտանոթային հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ հանրության ևս մեկ անգամ իրազեկումը:

Այս տարի սրտի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Օգտագործի՛ր սիրտը գործողության համար»։

Այն ընդգծում է սրտի առողջության բարելավման ուղղությամբ իրական միջոցառումների ձեռնարկման կարևորությունը՝ սկսած առանձին անձանց իրազեկելուց մինչև ազգային մակարդակում ավելի արդյունավետ քաղաքականության և ծրագրերի մշակումը:

Սիրտանոթային հիվանդությունները (ՍԱՀ) սրտի և արյունատար անոթների հիվանդությունների խումբ է, որը ներառում է կորոնար (պսակաձև) անոթների հիվանդությունը՝ հանգեցնելով սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի անոթային հիվանդությունը՝ առաջացնելով կաթված, սրտի ռևմատիկ հիվանդությունը և այլ պաթոլոգիաները:

ԱՀԿ տվյալների համաձայն՝ ՍԱՀ-ը շարունակում են մնալ բնակչության մահացության և հաշմանդամության առաջնային պատճառը: Դրանց հետևանքով տարեկան մահանում է 17.9 միլիոն մարդ: Ընդ որում՝ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում գերակշռում են ԱԱՀ-ից վաղաժամ մահվան դեպքերը: ՍԱՀ-ից զարգացած 5 մահվան դեպքերից 4-ը պայմանավորված է սրտամկանի ինֆարկտով (ՍԻ) և կաթվածով, որոնց մեկ երրորդը՝ մինչև 70 տարեկան անձանց շրջանում:

Չնայած վերջին չորս տասնամյակների ընթացքում աշխարհում զգալիորեն նվազել է ՍԻ հիվանդացությունը, դիտվել նաև մահացության մակարդակի նվազում՝ 6.1-7.6%-ով, սակայն սրտային անբավարարության (ՍԱ) տարածվածության և մահացության մակարդակները շարունակում են մնալ բարձր: Ներկայում ամբողջ աշխարհում սրտի իշեմիկ հիվանդությունը համարվում է բնակչության վաղաժամ մահացության առաջատար պատճառներից մեկը: Համաձայն ԱՀԿ վիճակագրական տվյալների` ամբողջ աշխարհում ՍԻ-ի տարածվածությունը կազմում է շուրջ 23.3%: Հետազոտության տվյալները փաստում են, որ չախտորոշված ՍԻ-ի տարածվածությունը կազմում է մոտ 26.9%: Հիվանդությունը հիմնականում հանդիպում է մինչև 50 տարեկան անձանց շրջանում, տղամարդկանց մոտ՝ հատկապես երիտասարդ տարիքում, գերակշռում է՝ համեմատած կանանց հետ: Չնայած դաշտանադադարից հետո հիվանդության հաճախականությունը կանանց շրջանում գրեթե հավասարվում է տղամարդկանց:

Մահացության կառուցվածքի վերլուծությունը վկայում է, որ Հայաստանի տվյալները համադրելի են միջազգային ցուցանիշների հետ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ 2023թ. առաջին կիսամյակում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը եղել են 6739, որը կազմում է ընդհանուր մահերի 54.0%-ը:

Բժշկական հանրությունը միակարծիք է, որ առողջ ապրելակերպը սիրտանոթային հիվանդությունների կանխարգելման և բուժման հիմքն է։ Այն ենթադրում է բալանսավորված սննդակարգ, վնասակար սովորություններից (ալկոհոլի չարաշահում, ծխախոտի օգտագործում) հրաժարում, բավարար ֆիզիկական ակտիվություն, ինչպես նաև կանխարգելիչ հետազոտություններ՝ ոչ վարակիչ հիվանդությունների վաղաժամ ախտորոշման նպատակով։ Բացի այդ, սիրտանոթային հիվանդությունների կանխարգելումը ներառում է մի շարք ցուցանիշների կանոնավոր հսկողություն, ինչպիսիք են մարմնի զանգվածի ցուցանիշը, արյան զարկերակային ճնշումը, արյան խոլեստերինի և գլյուկոզայի մակարդակը:

Սրտի համաշխարհային ֆեդերացիան տեղեկացնում է, որ սիրտանոթային հիվանդությունների առնվազն 80%-ը հնարավոր է կանխել հիմնական ռիսկի գործոնների հսկողության միջոցով՝ ծխախոտի և ալկոհոլի օգտագործում, ոչ առողջ սննդակարգ և անբավարար ֆիզիկական ակտիվություն:

Կարևոր է նշել, որ Հայաստանում ՍԱՀ-ի զարգացմանը նպաստող գրեթե բոլոր ռիսկի գործոնների տարածվածությունը շարունակում են մնալ բարձր.

Ծխախոտի օգտագործումը դեռևս լուրջ խնդիր է Հայաստանում: 2016-2017թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության (STEPS) տվյալների համաձայն՝ ծխող են չափահաս տղամարդկանց 52%-ը, իսկ կանանց՝ միայն 2%-ը: Հայաստանում բարձր է երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվողների թիվը: STEPS հարցման տվյալների համաձայն՝ կանանց 54%-ը և տղամարդկանց 58%-ը ենթարկվում է ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը տանը, իսկ կանանց 21%-ը և տղամարդկանց 32%-ը՝ աշխատավայրում:

Թեև ներկայումս ալկոհոլի սպառման ցուցանիշը Հայաստանում խիստ բարձր չէ, այնուամենայնիվ տղամարդկանց 46%-ը, իսկ կանանց 22%-ը օգտագործում են ալկոհոլային խմիչքներ:

STEP հետազոտության արդյունքների համաձայն` Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 21%-ը թերակտիվ է, այսինքն՝ չի իրականացնում ԱՀԿ-ի կողմից սահմանած ֆիզիկական ակտիվության պահանջը՝ շաբաթական առնվազն 150 րոպե միջին ֆիզիկական ակտիվության ապահովում:

Համաձայն ԱՀԿ-ի՝ կերակրի աղի օրական օգտագործումը չպետք է գերազանցի 5 գրամը, մինչդեռ Հայաստանում աղի սպառման ծավալները կրկնակի գերազանցում են նշված մակարդակը: 18-69 տարեկան բնակչության կողմից օրական սպառվում է միջինը 9.8 գրամ կերակրի աղ (11.0 գրամ` տղամարդկանց և 8.4 գրամ` կանանց կողմից):

Մետաբոլիկ գործոնների տարածվածության բարձր մակարդակները, ինչպիսիք են` զարկերակային գերճնշումը, մարմնի զանգվածի բարձր գործակիցը և արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակը, էականորեն մեծացնում են սիրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Համաձայն STEPS-ի կողմից իրականացված ֆիզիկական չափումների արդյունքների` Հայաստանի չափահաս բնակչության 48%-ը ունի հավելյալ քաշ, իսկ 20%-ի մոտ առկա է ճարպակալում: 18-69 տարեկան բնակչության 38%-ի մոտ առկա է զարկերակային գերճնշում, 24%-ի մոտ բարձր է արյան մեջ խոլեսթերինի ընդհանուր մակարդակը, իսկ 6%-ի մոտ` բարձր է արյան մեջ գլուկոզայի մակարդակը:

Ընդ որում, այս ռիսկի գործոնները հավասարաչափ տարածված են երկու սեռերի մոտ:

Անառողջ կենսակերպը, որը հանգեցնում է սիրտանոթային հիվանդությունների զարգացման, սովորաբար ձևավորվում է մանկական և պատանեկան տարիքում, իսկ տարիքին զուգընթաց սիրտանոթային հիվանդությունների ռիսկը միայն բարձրանում է։ Ուստի կանխարգելումը պետք է սկսել հենց մանկությունից։

Բացի առողջ կենսակերպից, ժամանակակից հասարակության շրջանում անհրաժեշտ է զարգացնել նաև առողջության մշակույթ, որը ներառում է ինչպես հիվանդությունների և դրանց զարգացման ռիսկի գործոնների վաղ հայտնաբերման համար պարբերական բժշկական հսկողությունը, այնպես էլ սթրեսի հաղթահարման հմտությունները։

 

Աղբյուր` Փաստինֆո

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավի
Ամենադիտված