Ուկրաինայում ընտրությունները հնարավոր են միայն ԱՄՆ թելադրանքով․ Ազարով
Աշխարհ
Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու միակ միջոցը Կիևի գործող նացիստական քաղաքական ռեժիմի փոփոխությունն է։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, հայտնում է EADaily-ն։
Ըստ նրա՝ խոսքը գնում է նացիստական կառավարման հիմքերի վերացման մասին, որոնք դրվել են պետական հեղաշրջումից հետո։
«Ոչ Զելենսկուն, ոչ էլ Գերագույն Ռադային խաղաղություն պետք չէ, միայն ԱՄՆ-ն և Ռուսաստանն են շահագրգռված խաղաղության հաստատմամբ, և ամեն ինչ կախված է նրանց քաղաքական կամքից», - վստահ է Նիկոլայ Յանովիչը:
Նա շատ թերահավատորեն է վերաբերում այն փաստին, որ Ուկրաինայում առանց դրսի ցուցումի կարող են ընտրություններ անցկացվել, քանի որ ընդդիմությունը ջախջախված է։
Եվ յուրաքանչյուր ոք, ով կողմ է ընտրություններին, հայտարարվում Է «Ուկրաինայի թշնամի» և պետական դավաճան։
«Այդ պատճառով այնտեղ ոչ ոք ընտրությունների կողմնակից չէ այս պատժիչ ռեժիմի պայմաններում։ Բայց եթե ամերիկյան վարչակազմը դա դնի որպես խաղաղություն կնքելու պայման, ապա նրանք խուսանավելու տեղ չեն ունենա»,-եզրափակել է նախկին վարչապետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)