ՄԱԿ-ում հայտարարել են՝ Թրամփի քաղաքականությունը բազմաթիվ մահերի կհանգեցնի
Աշխարհ
Եթե ԱՄՆ-ն չվերադառնա օտարերկրյա օգնության տրամադրմանը, ապա դա կարող է ազդել շատ մարդկանց վրա, այդ թվում՝ հանգեցնել մահվան, նախազգուշացրել Է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության (OCHA) ղեկավար Թոմ Ֆլետչերը, փոխանցում է NDTV-ն։
«Շատերը կմահանան, քանի որ այդ օգնությունը սպառվում է», - ասել է նա մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ «ֆինանսավորման կրճատման տեմպերն ու մասշտաբները, որոնց մենք բախվել ենք, անկասկած ցնցում են հումանիտար օգնության ոլորտի համար»:
Նրա գնահատականներով՝ ավելի քան 300 մլն մարդ հումանիտար աջակցության կարիք ունի։
Ֆլետչերը նշել է, որ ՄԱԿ-ում «չափազանց շատ» են հույս դրել ԱՄՆ-ի օգնության վրա, իսկ այժմ ստիպված են ընտրել, թե ում կյանքն է «առաջնային»:
