Իսրայելի ռմբակոծության հետեւանքով Դամասկոսում տուժածների թվում կան հայեր
Աշխարհ
Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի Արևմտյան Տումար շրջանը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հաղորդել է Սիրիայում հրապարակվող «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը:
Մեր գործընկերուհու հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այդ շրջանում նաև հայեր են ապրում, որոնց շրջանում զոհեր չկան, սակայն նյութական վնասներ կրել են:
