Ռուսաստանի գործընկերներից մեկը Եվրոպային Ուկրաինա զորք ուղարկելու ծրագիր է առաջարկել․ Bloomberg
Աշխարհ
Թուրքիան, որը հանդես է գալիս որպես գործընկեր ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի համար, Եվրոպայի երկրներին առաջարկել է լայնածավալ պաշտպանական համագործակցության ծրագիր, որի մեջ մտնում է նաև Ուկրաինա զորք ուղարկելը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է ավելի սերտ պաշտպանական և տնտեսական համագործակցություն Եվրամիության հետ՝ անվտանգության դիմաց, քանի որ մայրցամաքը փնտրում է Վաշինգտոնից կախվածությունը նվազեցնելու ուղիներ: Դա կարող է ներառել թուրքական զորքերի միացումը Ուկրաինայում ապագա խաղաղապահ առաքելությանը», - մեջբերում Է գործակալությունը աղբյուրների խոսքը։
Մասնավորապես, թուրքական կողմը դիտարկում է ուժեր ուղարկելու հնարավորությունը, որոնք դիտարկելու են իրավիճակը ճակատային գծի երկայնքով և հետևելու են հրադադարի ռեժիմին:
Ըստ նյութի հեղինակների՝ Էրդողանն իբր այդ գաղափարը քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)