ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները 

Իրականությանը չի համապատասխանում ՍԴ դատավորի այդ միտքը. Արթուր Ղամբարյան

Բլոգոսֆերա

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն անդրադարձել է ՍԴ սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշմանն ու դրա՝ Անկախության հռչակագրին վերաբերող հատվածին ու գրել.

«Իրականությանը չի համապատասխանում ՍԴ դատավորի այն միտքն ըստ որի՝ «սահմանադրական ճշմարտություն է այն, որ Անկախության հռչակագրի՝ սահմանադրության մեջ չարտացոլված դրույթները չունեն սահմանադրական ակտի ուժ, քանի որ այս գաղափարը 29 տարի ճշգրտորեն պահպանվել է բոլոր պետական մարմինների կողմից և այլ մեկնաբանություն չի եղել»։


ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՏԵՍԱՆԿՅՈւՆԸ։ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԳԲ -196 գործով 17.10.2000թ․ որոշման մեջ ուղիղ նշել է.

«ՀՀ Սահմանադրության ընդունման փաստն ամրապնդող ներածության համաձայն, ՀՀ Սահմանադրության հիմքում դրված են նաև Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները: Դրանով իսկ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԴԱՐՁԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՆ ԲԱՂԿԱՑՈւՑԻՉ ՄԱՍԸ (․․․) ՀՀ Սահմանադրության ներածությունը վկայակոչելով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, Հանրապետության հիմնական օրենքի մակարդակի է բարձրացրել  հռչակագրում ամրապնդված դրույթները, այդ թվում 1989թ. դեկտեմբերի 1-ի վերը նշված որոշումը»:

ՀՀ վճռաբեկ դատարանի (ՎԴ) այս որոշումը կայացվել է ոչ թե «շարքային» գործով, այլ ՀՀ երկրորդ Նախագահի՝ վերջին 10 տարին ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ-ում մշտապես բնակվելու ընտրական իրավունքի պայմանները վիճարկելու վերաբերյալ գործով։ ՎԴ այս որոշման հիման վրա ՀՀ-ում ընտրվել է Նախագահ, ով տևական ժամանակ ղեկավարել է պետությունը, ձևավորել է պետական ինստիտուտներ, կայացրել է տարաբնույթ որոշումներ, որոնք կատարվել են պետական բոլոր մարմինների և պաշտոնատար անձանց կողմից։ Այս տարիների ընթացքում ՀՀ որևէ պետական մարմին, այդ թվում՝ ՍԴ-ն որևէ առիթով կասկածի տակ չի դրել ՎԴ այս դիրքորոշումը և, այս հարցի տեսանկյունից, երկրորդ Նախագահի լեգալությունը։

ԴՈԿՏՐԻՆԱԼ ՏԵՍԱՆԿՅՈւՆԸ։ 29 տարի է հայ իրավագետների և՛ ավագ, և՛ երիտասարդ սերունդների մոտ ձևավորվել է Անկախության հռչակագրի՝ վերաբերելի դրույթների սահմանադրական ուժի (սահմանադրական բլոկի մաս հանդիսանալու) մասին հստակ մոտեցում։

1) Իրավ․ գիտ․ դոկ․, պրոֆ․ Վ․ Նազարյան․
«1995թ. ՀՀ Սահմանադրության ներածությունը, վկայակոչելով Անկախության մասին հռչակագիրը դրանով իսկ Հիմնական օրենքի մակարդակի է բարձրացնում այդ հռչակագրում ամրագրված դրույթները, այդ թվում հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչման, դատապարտման և դրա հետևանքների վերացման պահանջը (ՀՀ Սահմանադրություն. Ծանոթագրություններով և մեկնաբանություններով:  Եր.: 1995, էջ 5-6)»:

2) Իրավ․ գիտ․ դոկ․, պրոֆ․ Հ․ Խաչատրյան․
«Երբ պրեամբուլան հղում է կատարում պետության համար վճռորոշ նշանակություն ունեցող հռչակագրին (օրինակ, Անկախության հռչակագրին), ապա պրեամբուլայի այդ դրույթներն ունեն նույն իրավաբանական նշանակությունը, ինչ որ Սահմանադրության հիմնական մասի նորմերը (ՀՀ առաջին Սահմանադրությունը: Եր.։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1997, էջ 29)»:

3) Իրավ․ գիտ․ թեկ․ Մ․ Խաչատրյան․
«ՀՀ վճռաբեկ դատարանը գտավ (Թիվ ՎԳԲ -196 գործով- Ա․Ղ․), որ Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրության բաղկացուցիչ մաս է, և որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի ուժով այն նույնպես ունի բարձրագույն իրավաբանական ուժ, հետևաբար, Հռչակագիրը նույնպես գործում է անմիջականորեն (Պարտականություն․ Եր․։ «Իրավունք», 2012, էջ 28)»։

4) ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի պաշտոնաթող դատավոր Ա․ Գյուլումյան․
«Սահմանադրության նախաբանում հղում է կատարվում Անկախության մասին հռչակագրին (․․․) դրանով իսկ Հռչակագրին տրվել է սահմանադրական կարգավիճակ (ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ: Ընդ. խմբ.` Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի. Եր.: «Իրավունք», 2010, էջ 36)»։

5) Իրավ․ գիտ․ թեկ․ Ա. Մանասյան․
«Հռչակագրի իրավական ուժը բխում է Սահմանադրության նախաբանի կողմից վերջինիս տրված փաստացի իրավական դերակատարությունից, որպիսի համատեքստում Հռչակագրում հաստատագրված (․․․) սկզբունքներին և համազգային նպատակներին տրվել է սահմանադրական արժեք (Սահմանադրական կայունությունը` որպես կայուն ժողովրդավարության կարևորագույն գրավական: Եր.։ «Հայրապետ»., 2019, էջ 128)»:

6) Իրավ․ գիտ․ թեկ․ Ս․ Թորոսյան․
«Սահմանադրության նախաբանը հղում է անում Անկախության մասին հռչակագրին (․․․) դրանով իսկ Հայաստանի անկախության հռչակագրի բովանդակությունը, ըստ էության, դարձել է նաև Սահմանադրության նախաբանի մաս (ՀՀ սահմանդրությունը մեկնաբանություններով․ Առաջին մաս․ «Հայրապետ», 2023, էջ 10)»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
Ամենադիտված