Ուկրաինան «արկածախնդրության» համար վճարելու է տարածքների կորստով․ Ֆիցո
ՀրապարակումներՈւկրաինայի ղեկավարությունն իր երկիրը տանում է դեպի աղետ, այս «արկածախնդրության» համար Կիևը կվճարի տարածքների կորստով և օտարերկրյա զորքերի առկայությամբ։ Այս մասին Facebook-ում գրել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ պատկանում և չեմ ուզում պատկանել արևմտյան քաղաքական գործիչներին, ովքեր բացահայտորեն աջակցում են պատերազմին, ես երբեք չեմ համաձայնի, որ հանուն աշխարհաքաղաքական շահերի թուլացնել և բաժանել Ռուսաստանը, որպեսզի սլավոնական ժողովուրդը կոտորի մեկը մյուսին։ Ես չեմ հասկանում, թե ինչու է Ուկրաինայի նախագահը մերժում զինադադարը և թե ինչու է Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը երկիրը տանում դեպի կործանման, քանի որ Ուկրաինայի դիրքերը հնարավոր բանակցություններում ամեն օր վատանում են», - ասել է նախագահը։