ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները 

Կառավարությունը հավանություն է տվել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահ­մա­նել պետական աջակցության մի շարք ուղղություններ, այդ թվում՝ հարկային որոշ արտոնություններ, ՀՀ կառավարության հոկտեմբերի 24-ի նիստում ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Նախարարը նշել է, որ ներկայացված նախագծերով առաջարկվում է պետական աջակցության համապարփակ, մեծ փաթեթ առաջիկա 7 տարիների համար։

Հայրապետյանն ընդգծել  է, որ 2021-2026թթ. ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը տնտեսության առանցքային ուղղություններից մեկն է, հետևաբար, շատ կարևոր է ոլորտը զարգացնելու, գիտահետազոտական աշխատանքները,  նորարարությունը, նոր պրոդուկտների ստեղծումը մեր երկրում խթանելու  նպատակով օրենսդրական փաթեթ առաջարկել, որով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնությունների շրջանակ կառաջարկվի տեխնոլոգիական ընկերություններին՝ ոլորտի զարգացման առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու  համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Առաջարկվող առաջին ուղղությամբ խթանում ենք նոր աշխատակիցների մուտքը տեխնոլոգիական ոլորտ։ Մինչև 30 հոգանոց ստարտափներին առաջարկվում է եկամտահարկի 100 տոկոս վերադարձ (խոշոր ընկերությունների դեպքում՝ 50%)՝ աշխատաշուկա նոր մուտք գործած աշխատակիցների մասով։ Սա նշանակում է, որ մենք խրախուսում ենք ընկերություններին ստեղծել նոր աշխատատեղեր։ Հիմնականում սա վերաբերում է բուհերի հետ համագործակցությանը, ինչպես նաև այն աշխատակիցներին, որոնք նախկինում երբեք տեխնոլոգիական ոլորտում ներգրավված չեն եղել»,֊ նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ այս գործիքն առաջարկվում է ընկերություններին այն տրամաբանությամբ, որ առկա սահմանափակ մասնագիտական կապիտալը պետք է «ուղղորդվի» դեպի տնտեսության բարձր արտադրողական ու հեռանկարային երկարաժամկետ աճ ապահովող ուղղություններ։

Երկրորդ ուղղությունը վերաբերում է աշխատանքային միգրանտներին։ «Հատկապես վերջին տարիներին ականատես ենք լինում, թե ինչպես են տարբեր երկրներ փորձում իրենց ներքին օրենսդրությունները հարմարեցնել՝ ճկուն գործիքակազմեր առաջարկելով աշխատանքային միգրանտների համար՝ իրենց կողմ ներգրավելով մասնագիտական բարձր որակավորում ունեցող աշխատուժը։ Մենք մտադիր ենք եկամտահարկի 50 տոկոսի վերադարձ ապահովել այն ընկերություններին, որոնք  Հայաստան կներգրավեն աշխատանքային միգրանտների՝ սրանով բարձրացնելով մասնագիտական կարողունակությունը մեր ներքին շուկայում՝ ապահովելով աշխատանքի նոր մշակույթ, ինչպես նաև տեխնոլոգիաների տրանսֆեր իրականացնելու դեպի Հայաստան»։

Նախագծի երրորդ ուղղությունը վերաբերում է տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման գծով կատարված կրթական ծախսերի փոխհատուցմանը՝ տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով, եթե կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցում 30-ը: Իսկ 31 և ավելի աշխատակից ունեցող ընկերությունների համար սահմանվում է եկամտահարկի 25 տոկոսի չափով  վերադարձ։ 

Այս դեպքում մինչև 30 աշխատակից ունեցող փոքր կազմակերպությունների համար առաջարկվում է նաև փոխհատուցել կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով տնտեսավարող սուբյեկտի կողմից կատարված գործուղման ծախսերը, որոնց հատուցման համար ենթաօրենսդրական իրավական ակտով նախատեսվում է սահմանել վերին շեմ՝ 2 մլն դրամից ոչ ավելի: 

«Հաջորդ ուղղությունը, որը ռազմավարական ծրագրերի տեսանկյունից, թերևս, ամենակարևորն է, գիտահետազոտական աշխատանքների խթանումն է։ Մենք այստեղ մի շարք առաջարկներ ունենք ընկերություններին. նախ մենք հայտարարում ենք, որ ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի, այլև, առհասարակ, տնտեսության բոլոր ուղղություններում գործունեություն ծավալող այն ընկերությունները, որոնք կանեն գիտահետազոտական աշխատանքներ, այնտեղ ներգրավված աշխատակիցների եկամտահարկը 20 տոկոսի փոխարեն կսահմանվի 10 տոկոս»,- ասել է նախարարը։

ՀՀ ԲՏԱ նախարարության տեղեկացմամբ՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել  է, որ Հայաստանը ծառայություններ մատոցող պետությունից պետք է միջազգային շուկաներին պրոդուկտներ առաջարկող և մատակարարող երկիր դառնա։ Եվ այժմ Կառավարությունն առաջարկում է մի շարք գործիքներ այն ընկերությունների համար, որոնք մտադիր են նորարարություն բերել իրենց հետ և դրանց արդյունքում ստանալ նոր պրոդուկտներ, սրանով նպաստել բարձրարժեք արտադրողականության աճ գեներացնող ուղղությունների զարգացմանը։

«Բացի այդ, առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում 2.5 անգամ՝ 5 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ նպատակ կա նաև շահութահարկի մասով ևս մի քանի առաջարկներ անել ընկերություններին՝ մասնավորապես, մասնագիտական աշխատանք կատարող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200 տոկոսի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորության նախատեսում, բայց ոչ ավելի, քան հաշվարկված հարկման բազայի 50 տոկոսը։ 

Նախագծով նաև առաջարկվում է հարկային տարվա ընթացքում մինչև 30 (ներառյալ) աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների ստացած նպատակային դրամական միջոցների շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտ ճանաչելու կանոնների վերանայում այն տրամաբանությամբ, որ այդ դրամական միջոցները եկամուտ ճանաչվեն ոչ թե այն հարկային տարվա ընթացքում, որում ստացվել են, այլ այն հարկային տարվա ընթացքում, որում այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ:

Նախարարը տեղեկացրել է, որ գործընթացի գրագետ և կանխատեսելի  կազմակերպման համար նախատեսվում է նաև թվային հարթակ ստեղծել, որի գործարկելու վերջնաժամկետը  2025թ. հուլիսի 1-ն է։ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
Ամենադիտված