Տավուշի մարզպետարանը կարծում է, որ ջրհեղեղը տեղում է, մի 0-ն էլ պակաս են գրել․ Սարգսյան
ԲլոգոսֆերաՏավուշից լրագրող Ոսկան Սարգսյանը տեղեկատվական հարցում է ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, նրան հարցնելով՝ 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից տուժած, բնակարանի, ավտոմեքենայի, այլ գույքի վնասներ կրած Տավուշի մարզի քանի՞ բնակիչ է հոկտեմբերի 21-ի դրությամբ պետական բյուջեից դրամական փոխհատուցում ստացել, ովքե՞ր են նրանք, ինչքա՞ն է յուրաքանչյուրի ստացած փոխհատուցման չափը։
Մարզպետարանից պատասխանել են․« 2024թ․մայիսի 25-26-ին տեղացած ջրհեղեղից տուժած տրանսպորտային միջոցների 25 սեփականատերերի ՀՀ պետական բյուջեից ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել 2920100 դրամ»։ Նախ՝ ջրհեղեղ չի տեղում, տեղում են անձրևներ, որոնց հետևանքով առաջանում է ջրհեղեղ։ Երկրորդ, ջրհեղեղից տուժած տրանսպորտային միջոցների 25 սեփականատերերի ՀՀ պետական բյուջեից ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել ոչ թե 2920100 դրամի, այլ՝ 29 միլիոն 210 հազար դրամի չափով,
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեղադրված է այդ մասին մարզպետ Հայկ Ղալումյանի հոկտեմբերի 14-ի որոշումը։ Տեղեկատվական հարցումիս պատասխանելիս Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի փոխարինող Ասքանազ Բաբլումյանի կողմից ուղարկվել անփույթ, սխալներով պատասխան։