Ռուսաստանը պատրաստ է աշխարհում իրավիճակի սրման․ Պուտին
ՔաղաքականՌուսաստանը պատրաստ է միջազգային իրավիճակի սրման, մինչդեռ նրա քաղաքականությունը չէ, որ տանում է դեպի էսկալացիա, մյուս կողմում գտնվողները «խաղում» են այն սրելու համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մարդիկ, իհարկե, վախենում են միջազգային իրավիճակի սրումից՝ կապված տարբեր հակամարտությունների գոտիներում սրման հետ՝ ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Ուկրաինայում։
Բայց այս էսկալացիան մենք չենք անում։ Մյուս կողմում գտնվողները միշտ փորձում են իրավիճակը սրել: Բայց մենք պատրաստ ենք այս սրմանը»,- ասել է ՌԴ ղեկավարը BRICS-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում։