Ինձ վրա կատարված մահափորձը եղել է ՔՊ-ի պատվերով. Արթուր Չախոյան
ԲլոգոսֆերաԱկտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ինձ վրա կատարած մահափորձը եղել է ՔՊ-ի պատվերով։
Մարիամ Փաշինյանի կողքի տղեն Անդրանիկ Նավասարդյանն է, մականունով «գուսիկ» Էդգար Կուչուկյանի ընկերն է, որը անցած տարի հոկտեմբերի 9-ին՝ Երևանի ավագանու ընտրություններից հենց մեկ օր առաջ գիշերը 3 հոգով իմ տան շքամուտքի մոտ ինձ վրա դանակով մահափորձ էին արել։
Անդրանիկ Նավասարդյանի հայրը՝ Հենրիկ Նավասարդյանը, աշխատում է Երևանի քաղաքապետարանում՝ տրանսպորտի վարչությունում, իսկ մայրը թ. 197 դպրոցի տնօրենն է։
Այսքան փաստերը բավական են՝ համոզվելու համար, որ ինձ վրա կատարած մահափորձը եղել է քաղաքական պատվեր ՔՊ-ի կողմից»։