Հայաստանի իշխանության ձեռք բերված պայմանավորվածությունները նույնիսկ փաստաթղթային առումով են խոցելի. Աբրահամյան
ԲլոգոսֆերաՀայաստանյան իշխանությունների հավաստիացումներն ու պնդումները, թե ադրբեջանական զորքերը սահմանազատման արդյունքում, ինչ-որ փուլում, դուրս են բերվելու ՀՀ ինքնիշխանության տարածքից, որևէ լուրջ հիմնավորում չունեն:
Նույնիսկ կնքված փաստաթղթերի, միջազգային բանաձևերի կամ միջազգային իրավունքի առկայությունը տարբեր երկրների հետ չի կանգնեցնում ագրեսիայի դիմելուց, այլ երկրի տարածքներ օկուպացնելուց և ստանձնած պարտավորությունները կատարելուց:
Այս ամենի համատեքստում, Հայաստանի իշխանության ձեռք բերված պայմանավորվածությունները նույնիսկ փաստաթղթային առումով են խոցելի և Ադրբեջանի համար, ըստ իրավիճակի գործելու հնարավորություն են տալիս:
Սահմանազատման կանոնակարգում հենց միայն հատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է, որը ցանկացած պահի կարող է պայթել և իրադարձություններն անկանխատեսելի հուն տեղափոխել:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան