ՀՀ քաղաքական դաշտը հիմնականում բաղկացած է կերակուրին և սեքսին առաջնահերթություն տվողներից. Դանիելյան
ԲլոգոսֆերաՄարդիկ, ըստ իրենց ձգտումների ու կենսական կոչման, տարբեր աստիճանակարգերում են գտնվում։ Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Կենսակերպի ինչ առաջնահերթություններ կան.
1-ին աստիճան. կերակուր և սեքս,
2-րդ աստիճան. փող և հարստություն
3-րդ աստիճան. փառք և ճանաչում,
4-րդ աստիճան. գիտելիք,
5-րդ աստիճան. գոյության իմաստի ճանաչում։
Ազգերի ճակատագիրը փոխկապակցված են նրան, թե ընտրախավում ու կառավարիչների շրջանում որ աստիճանակարգի անգամներ են որոշում ընդունում։
Հայաստանի քաղաքական դաշտը հիմնականում բաղկացած է 1-ին, և 2-րդ խմբի անձանցից, երբեմն, հազվադեպ, հանդիպում են երրորդ խմբի ներկայացուցիչներ։
4-րդ խմբի թեկուզ փոքրիկ, շատ փոքրիկ, ներկայությունը կարող է Հայաստանին առաջ մղել, բայց կարող ենք, թեկուզ, 3-րդ խմբով մի կերպ յոլա գնալ, դա էլ է մեզ համար ճոխություն»։