Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տուժածների շարքում ՀՀ քաղաքացիներ կա՞ն
ՔաղաքականԱյս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տուժածների շարքում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան։«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել հորդառատ անձրևների և ջրհեղեղների զոհերի կապակցությամբ․ զոհվել է առնվազն 72 մարդ, մի քանիսն անհետ կորել են։Իսպանիայի Վալենսիա ինքնավար համայնքում զոհերի թիվը հասել է 70-ի, իսկ Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքում՝ երկուսի։
Հորդառատ անձրևներն ու ամպրոպները «բացառիկ» իրավիճակ են ստեղծել Իսպանիայում, որը հատկապես մեծ վնասներ է հասցրել Վալենսիայի համայնքում, Կաստիլիա-Լա Մանչայում և Անդալուզիայում։ Միաժամանակ, Վալենսիայում հայտարարվել է տագնապի կարմիր առավելագույն մակարդակ։Ջրհեղեղները մեծ վնաս են հասցրել շրջանի ճանապարհային ենթակառուցվածքին, ինչի հետևանքով ավելի քան 60 ճանապարհ փակվել է։