Այժմ քաղաքական հետապնդումը շարունակվում է նաև քննչական կոմիտեի ջանքերով. Փաստաբան
Երեկ ձերբակալված անձի ավտոմեքենայի ապօրինի խուզարկությամբ հայտնաբերելով քաղաքական բովանդակության թռուցիկներ (սկզբից փնտրվում էր զենք)` քննչականը որոշեց շարունակել ձերբակալված պահել անձին ու նրա ընկերոջը։ Այս մասին հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Մինչ այս պահը մեծ պատասխանատվությունը ոստիկանությանն էր` օպերատիվ տվյալների կեղծման համար, այժմ քաղաքական հետապնդումը շարունակվում է նաև քննչական կոմիտեի ջանքերով։
Նկարում` ապօրինի վերցված թռուցիկը
Հ.գ. ձերբակալումների դեմ ներկայացվել են բողոքներ, վաղը ներկայացվելու է հաղորդում պաշտոնատար անձանց գործողությունների դեմ։
Քիչ հետո ոստիկանության Կենտրոնական բաժնի մոտից կներկայացնեմ հավելյալ տեղեկատվություն»,- գրել է նա։