Մանկապղծության մեջ կասկածվող քահանան հեռացվել է ծառայությունից
ԱյլՌԴ Տուլայի շրջանի հոգևորական, ավագ քահանա Վալենտին Դուդինը, որի նկատմամբ տեղեկություններ են հայտնվել դեռահասի նկատմամբ ոտնձգությունների մասին, թեմական կարգապահական հանձնաժողովի հետաքննության ընթացքում հեռացվել է պաշտոններից և արգելք է դրվել ծառայության մեջ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մոսկվայի պատրիարքարանում:
«Ավագ քահանա Վալենտին Դուդինի նկատմամբ իրականացվող քննչական գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու փաստի առթիվ Բելևի թեմի կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել հեռացնել նրան զբաղեցրած բոլոր պաշտոններից, ինչպես նաև ծառայությունից», – հայտնել Է աղբյուրը։
Աղբյուր` Փաստինֆո