Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ Կենտրոնում Դավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվել Հայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարները Ենթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալ Բենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ Սերդյուկով 

Երբ տնտեսական ռիսկերը գնալով մեծանում են, իսկ Հայաստանի իշխանությունները «թիթեռ են նկարում». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած Հայաստանում տնտեսական աճի տեմպը իներցիայով դեռևս շարունակվում է, սակայն պետք է հաշվի առնել այն բազմաթիվ ռիսկային գործոնները, որոնց ազդեցության ներքո մեր երկրի տնտեսական աճը ոչ միայն կարող է էականորեն նվազել, այլև վերափոխվել անկման։ Իսկ ռիսկայնության գործոններից առաջնայինը միջազգային տնտեսական տեղաշարժերն են՝ կապված Ուկրաինայում ընթացող պատերազմի և Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների բլոկի կողմից սահմանված պատժամիջոցների հետ։ Իսկ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը Ռուսաստանն է, ու եթե ռուսական շուկայում որոշակի ցնցումներ գրանցվեցին, ապա դրանք ազդելու են նաև մեր տնտեսության վրա։

Մյուս կարևոր ռիսկային գործոնը պայմանավորված է տարածաշրջանային գործընթացների հետ։ Հարավային Կովկասում էսկալացիայի հնարավոր սպառնալիքը դեռևս կախված է օդում։ Հայաստանի համար տնտեսական լուրջ խնդիր է նաև անարդյունավետ կառավարումը։ Չնայած անցած երկու տարվա ընթացքում մեր երկրին հաջողվել է տնտեսական շատ բարձր աճ արձանագրել, սակայն այդ աճն այդպես էլ տնտեսական ներուժի չի փոխակերպվել։ Այնինչ, տնտեսության տարբեր ճյուղերում տնտեսական ներարկումներ կատարելու փոխարեն ՀՀ իշխանությունները մեծ գումարներ են ծախսում այնպիսի նպատակներով, որոնք տնտեսական արդյունքների տեսանկյունից ոչ միայն աննպատակահարմար են, այլև բեռ են պետության համար։

Այս ամենին զուգահեռ անհեռատես հարկաբյուջետային քաղաքականություն է տարվում, երբ պետությունը բիզնեսի գործունեության համար նպաստավոր պայմաններ չստեղծելով հանդերձ՝ անընդհատ ավելացնում է բյուրոկրատիան ու վարչարարությունը։ Մյուս կողմից էլ տնտեսական ոլորտի պատասխանատուները օրուգիշեր մտածում են, թե ինչ նոր հարկատեսակ մտածեն, որ տնտեսվարողներին հարկեն։ Խոշոր բիզնեսը դեռ կարող է դիմանալ ճնշմանը, սակայն բազմաթիվ փոքր բիզնեսի ներկայացուցիչներ զարգացումը խթանող միջոցների բացակայության պայմաններում ուղղակի կարող են ժամանակի ընթացքում դառնալ ոչ մրցունակ և դուրս մնալ շուկայից։ Տնտեսագետների կողմից քննադատություններ են հնչում նաև հավասարակշռված գների և ֆինանսական կայունության ապահովման ուղղությամբ ԿԲ-ի ձեռնարկումների մասով։ Օրեր առաջ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7,25 %։

Սա ընթացիկ տարում առանցքային տոկոսադրույքի արդեն 7-րդ իջեցումն է։ Այդպիսով տարածաշրջանում Հայաստանն ամենացածր տոկոսադրույքն ունի։ Ու ԿԲ-ն նման քայլը պայմանավորում է նաև այն հանգամանքով, թե Հայաստանում գնաճը նվազելու միտում է ցուցաբերում։ Սակայն մինչ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվում է, գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի կենտրոնական բանկը բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 19-ից հասցնելով 21 տոկոսի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 20 տարվա մեջ, ինչի հետևանքով սպասվում է, որ այդ երկրում վարկերը կթանկանան գործարարների և սպառողների համար։ Դա, իր հերթին, կարող է նվազեցնել տնտեսական ակտիվությունը, մյուս կողմից՝ զսպել գնաճը։

Փաստացի գնաճը և ռուբլու արժեզրկումը տնտեսական առումով բարդ իրավիճակ են ստեղծել Ռուսաստանում, և ֆինանսական կարգավորիչը կոշտ քայլերով փորձում է լուծել այդ խնդիրը։ Բայց մի շարք տնտեսագետներ ռիսկեր են տեսնում հայ արտահանողների համար Հայաստանում չափից ավելի ցածր գնաճի ու դրամի արժևորման, իսկ մյուս կողմից էլ Ռուսաստանում ռուբլու արժեզրկման ու բարձր գնաճի պարագայում։ Հայաստանի ԿԲ-ն տոկոսադրույքների մասով պետք է որոշակի անվտանգության բարձիկ ստեղծի, որ գործընթացները սահուն տեղի ունենան, այլ ոչ թե արտաքին գործոններով պայմանավորված գնաճային ճնշման պարագայում հիմա էլ կտրուկ բարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքները։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ
Ամենադիտված