Հայ մարզիկները երկու մեդալ են նվաճել Բուդվայում ընթացող երիտասարդների ԱԱ-ում
ՍպորտԵվս 2 մեդալ Բուդվայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում։ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ 1/8 եզրափակիչում թուրք մրցակցին հաղթելուց հետո, 1/4 եզրափակիչում արցախցի Էրիկ Առստամյանը պարտության մատնեց արդեն ադրբեջանցի մրցակցին։
Առաջին ռաունդում մրցավարները առավելությունը տվել էին ադրբեջանցի Նասիբովին, բայց 2-րդ ու 3-րդ ռաունդներում հայ մարզիկը հավաքեց ուժերը, ու հաղթանակի նժարը թեքելով իր կողմը` ադրբեջանցուն ստիպեց ռինգը լքել պարտված։
Կամային հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, ով համառության շնորհիվ հաղթանակը պոկեց ալբանացի Ադամ Մակայից։ Մեր երկու բռնցքամարտիկներն էլ կիսաեզրափակիչում են և ապահովել են առնվազն բրոնզե մեդալ։ Ավելի վաղ բրոնզ էր ապահովել նաև 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը։