Երևանում վարորդ-առաքիչը յուրացրել է իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոց 33 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում յուրացման դեպք է տեղի ունեցել և կա կասկածյալ։
Տեղում «Գրանդ Քենդի» ՍՊԸ տնօրեն Արմեն Բ․-ն հայտնել է, որ ընկերության վարորդ-առաքիչ Արտակ Ա․-ն օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում յուրացրել է առաքելու նպատակով ընկերության կողմից իրեն վստահված 1 մլն 455 հազար 581 դրամի պաղպաղակը: