Պաշտոններից ազատման դիմումներ են ներկայացրել Գյումրիում հայեցողական պաշտոններ զբաղեցնողները
Քաղաքական«Բալասանյան դաշինք»-ի ավագանու 14 անդամի մանդատները վայր դնելուց անմիջապես հետո աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել Գյումրիի համայնքապետարանի հայեցողական պաշտոններ զբաղեցնողները։
Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Մենուա Մկրտչյանը, համայնքի ղեկավարի օգնականներ Արամ Շաբոյանը, Ռոբերտ Եգորյանը, Ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետ Լյովա Սիմոնյանը, «Գյումրու բնակարանների սպասարկում» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը: Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը։