Քաղաքացիները տարիներ շարունակ կերակրվել են ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ․ Պապոյան
ՔաղաքականԻմ կարծիքով՝ ՀՀ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի Հայաստանի անվտանգային միջավայրի ապահովումը, որտեղ շատ մեծ նշանակություն ունի տնտեսությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ տնտեսությունը, ներդրումները արտաքին քաղաքական բլոկի համար չեն եղել առաջնահերթություն։
«Բազմաթիվ դեսպանների հետ ես հանդիպել եմ, և բոլոր դեսպանների հիմնական օրակարգային հարցը իրենց երկրի ու Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն է, արտահանում ունենալը»,– նշեց նա։
Նախարարի համոզմամբ՝ անվտանագային հարցը լուծվում է, երբ «ինվեստիցիա է գալիս», տնտեսությունը զարգանում է։
«Մեր երկրի բոլոր դժվարությունների պատճառն այն է, որ ՀՀ քաղաքացիները տասնամյակներ շարունակ կերակրվել են ինչ-որ բաներով, որի հետևանքով, որպես կանոն, տեղի է ունենում պետության կորուստը»,- ընդգծեց նա։